News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Շուրջ 15 ժամ վայրի պուման թափառել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի դատարկ փողոցներում՝ զարմանքով ուսումնասիրելով շուրջը, այնուհետեւ նրան բռնել են ոստիկաններն ու անասնաբույժները, հաղորդում է UPI-ը։

Իշխանությունները հայտարարել են, որ պումային նկատել են Սանտյագո քաղաքում երեքշաբթի լուսադեմին․ պարզվել է, որ դա վայրի կենդանի է եւ կենդանաբանական այգուց փախուստի չի դիմել։

Գիշատիչը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում կորոնավիրուսի համավարակի պատճառով պարետային ժամի սահմանման կապակցությամբ մայրաքաղաքի դատարկ փողոցներում թափառելիս։

Կենդանուն հաջողվել է մի քանի անգամ փախնել հետապնդող մարդկանցից։

Ոստիկանությունը հայտնել է, որ 15 ժամ անց կենդանուն քնացրել են եւ տեղափոխել մայրաքաղաքի կենդանաբանական այգի, որտեղ անասնաբույժները կհետազոտեն նրան նախքան լեռներում բաց թողնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ