News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անհիմն է որակել ԱՄՆ կողմից թմրաահաբեկչության մեղադրանքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վենեսուելան վերջին 15 տարում թմրաիրացման դեմ պայքարում ռեկորդային ցուցանիշներ ունի: Թմրապետությունը ձեւավորված է Կոլումբիայում»,- ասել է նա կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է պետության ղեկավարի Twitter-յան էջում:

Մադուրոյի կարծիքով՝ իրեն ուղղված մեղադրանքներով Վաշինգտոնը փորձում է ուշադրությունը շեղել առողջապահության ոլորտի ճգնաժամից, որին ԱՄՆ-ն բախվել է նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:

Միացյալ Նահանգներն ավելի վաղ 15 մլն դոլարի պարգեւ էր խոստացել տեղեկության համար, որը կբերի Մադուրոյի «կալանավորմանը եւ/կամ մեղավոր ճանաչելուն», ինչպես նաեւ 10 մլն դոլար տեղեկության համար Բոլիվարական Հանրապետության իշխանությունների մյուս ներկայացուցիչների վերաբերյալ: Ամերիկյան իշխանությունները նաեւ Մադուրոյին եւ երկրի իշխանությունների մի շարք այլ ներկայացուցիչների առաջադրել են թմրաահաբեկչությանը մասնակցության մեղադրանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ