News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԴԲ աշխատակիցները կալանավորել են Հարավային Կալիֆոռնիայի բնակչին, որը պնդում էր, թե մշակել է կորոնավիրուսի դեմ դեղը, եւ ներդրումներ է պահանջել ընկերության մեջ, որը պետք է դեղը վաճառի, փոխանցում է AP-ն:

Կիթ Լոուրենս Միդլբրուքը Instagram-ի իր 2,4 մլն բաժանորդներին հայտնել է, որ իր ընկերությունը շահույթի տեսքով հարյուր միլիոնավոր դոլար կվերադարձնի, նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ: Միդլբրուքը հավաստիացրել է, որ հաբեր է մշակել, որոնք կկանխեն COVID-19-ով վարակումը եւ կբուժեն նրանց, ովքեր արդեն վարակվել են:

Նրան կալանավորել են հանդիպման ժամանակ, երբ նա հաբեր է բերել ՀԴԲ գործակալին, որը ներկայացել էր որպես ներդրող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ