News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է սոցիալական հեռավորության պահպանման նոր սկզբունքներ՝ հիմնվելով առանձին շրջաններում կորոնավիրուսի վարակման ռիսկի մակարդակի վրա:

«Ամերիկայի նահանգապետներին» հղած նամակում Թրամփը շնորհակալություն է հայտնել նահանգների ղեկավարներին «այս աննախադեպ  գլոբալ համավարակի դեմ պայքարում Ամերիկային օգնություն ցույց տալու ջանքերի ակտիվացման համար»: «Առջեւում դեռեւս երկար կռիվ կա, սակայն մեր ջանքերն արդեն դիվիդենդներ են բերում»,- շարունակել է նա՝ նշելով, որ «շուտով կգա այն օրը», երբ ամերիկացիները կկարողանան վերսկսել «նորմալ տնտեսական, սոցիալական եւ կրոնական կյանքը», փոխանցում է FoxNews-ը: 

Թրամփը հայտարարել է, որ վարչակազմը «աշխատում է այն ուղղությամբ, որ հրապարակի նոր առաջնորդող սկզբունքներ պետական եւ տեղական քաղաքական գործիչների համար, որոնք օգտագործվելու են աջակցության, սոցիալական հեռավորության պահպանման մեծացման կամ մեղմացման եւ մեղմացման այլ միջոցառումների վերաբերյալ որոշումներ ընդունելիս»:

Նախագահի հայտարարությամբ՝ Սպիտակ տունը կարծում է, որ թեստավորման ընդլայնված հնարավորությունները «թույլ կտան հրապարակայնացնել չափանիշները, որոնք մշակվել են պաշտոնատար անձանց եւ երկրի հանրային առողջապահության ոլորտի գիտնականների սերտ համակարգմամբ, որ օգնեն շրջանը դասակարգել ըստ վիրուսի հետ կապված շարունակվող ռիսկերի»:

«Տվյալների վրա հիմնված այս չափանիշներին համապատասխան մենք կառաջարկենք առաջնորդող սկզբունքներ շրջանները ռիսկի բարձր, միջին եւ ցածր մակարդակով դասակարգելու համար: «Այս նոր տեղեկությունը հարթակ կդառնա անտեսանելի թշնամու դեմ մեր պատերազմի հաջորդ փուլի համար»:

Նշենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով անցել է Չինաստանից: Վերջին տեղեկություններով՝ երկրում կա մոտ 84 հազար վարակված, մահացել է 1000-ից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ