News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Արցախում տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետն է հայտնել ԱԺՄ նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Պարոն Մանուկյան, մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, որոնք շատ կարեւոր են ոչ միայն Արցախի, այլեւ  Հայաստանի Հանրապետության համար։ Ի՞նչ կարծիք եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրությունների ընթացքի, ցանկալի կամ սպասվող  արդյունքների վերաբերյալ։

Իհարկե շատ կարեւոր է Արցախի Ազգային ժողովի կազմը, բայց այս ընտրությունների կարեւորագույն արդյունքն այն է, թե ով կդառնա Արցախի Հանրապետության նախագահ։ Ձեր հարցը ես կվերաձեւակերպեմ հետեւյալ կերպ․«Եթե ես լինեի Արցախի քաղաքացի, ո՞ւմ կտայի ձայնս եւ ինչո՞ւ»։

Նախ ասեմ, որ թեկնածունների մի մասին անձամբ ճանաչում եմ եւ խորին հարգանքով եմ վերաբերվում, բայց որպես ընտրող՝ կառաջնորդվեի հետեւյալ սկզբունքներով․

1․ Արցախի կարեւորագույն հարցն անվտանգությունն է, եւ Արցախի նախագահը պետք է ունենա որոշակի փորձառություն անվտանգության հարցում, ռազմական գործում եւ վայելի ժողովրդի վստահությունն այս հարցերում։

2․ Պետք է լինի ազնիվ իր անցած ճանապարհով։ Ունենալով ղեկավարման փորձ՝ համատեղած չլինի պետական պաշտոնը բիզնեսի հետ։

3․ Պետք է լինի անկախ, չգտնվի օտար երկրների տարբեր կառույցների ազդեցության տակ։

4․ Պետք է կարողանա, ձեւավորելով արդյունավետ կառավարություն, իր շուրջ համախմբել հասարակության տարբեր շերտերի, քաղաքական տարբեր ուժերի, օգտվել մասնագետների խորհուրդներից տարբեր ասպարեզներում՝ չբաժանելով հասարակությանը յուրայիների եւ ոչ յուրայինների։

Ես հատուկ չեմ նշում, որ ընտրված նախագահը պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, որովհետեւ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ցանկացած իշխանության դեպքում երկու երկրների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական համակրանքներից կամ ցանկություններից, պարտադրված կլինեն համագործակցել։ Սա շատ պարզ քաղաքական իրողություն է։

Այս պայմանների մի մասը բավարարող թեկնածուներ, իհարկե, կան, բայց  իմ կարծիքով՝ միայն Վիտալի Բալասանյանն է  ամբողջովին բավարարում իմ նշած բոլոր սկզբունքներին։ Եվ եթե ես լինեի Արցախի քաղաքացի, առանց վարանելու ձայնս կտայի նրան։

Իսկ թե իրականում ի՞նչ սկզբունքներով կառաջնորդվի Արցախի ընտրողը, եւ արդյունքում ո՞վ կընտրվի Արցախի Հանրապետության նախագահ, դա Արցախի ժողովրդի իրավունքն է, եւ ես, ինչպես նաեւ Հայաստանի ամբողջ ժողովուրդը, հարգանքով կընդունենք արցախցիների  ընտրությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ