News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ 21 հոգուց բաղկացած թիմը բանակցություններ կվարի թալիբների հետ: Այն կգլխավորի Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության նախկին ղեկավար Մասում Ստանեկզայը, թիմում կընդգրկվեն նաեւ քաղաքական գործիչներ, նախկին պաշտոնյաներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Թիմի հինգ անդամ կանայք են, հայտնում է Reuters- ը:

Դեռ հայտնի չէ` կաջակցի արդյոք նախագահ Աշրաֆ Ղանիի քաղաքական մրցակից Աբդուլլա Աբդուլլան ընտրված թիմին, որը, դիվանագետների կարծիքով, կենսական նշանակություն կունենա՝ հաշվի առնելով նրա ճամբարի ուժեղ ազդեցությունը երկրի հյուսիսի եւ արևմուտքի մեծ մասում:

Բանակցություններում կառավարության ներկայացուցիչների ընտրությունից հետո հաջորդ քայլը պետք է դառնան թալիբների հետ բանակցությունները` որպես պատերազմի ավարտին ուղղված գործընթացների մաս:

Փետրվարին Միացյալ Նահանգները համաձայնագիր էին կնքել թալիբների հետ զորքերի դուրս բերման մասին, սակայն ներաֆղանական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ որեւէ առաջընթաց չէր գրանցվել, մասամբ` Ղանիի եւ Աբդուլլայի միջեւ քաղաքական թշնամանքի պատճառով:

Երկուշաբթի Քաբուլ կատարած մեկօրյա այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չկարողացավ որպես միջնորդ հանդես գալ երկու քաղաքական գործիչների միջեւ` «ինքլուզիվ» կառավարություն ստեղծելու համար, եւ հայտարարեց իջեցում ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանին ցուցաբերվող օգնության 1 միլիարդ դոլարով կրճատման մասին:

Այս շաբաթ կառավարությունը հայտարարել էր, որ մարտի վերջին կսկսի ազատել թալիբների բանտարկյալներին` ավելի մոտենալով բանակցությունների խոչընդոտների վերացմանը: Կառավարության հետ բանակցությունների մեկնարկից առաջ Թալիբանը 5000 դատապարտյալի անվերապահ ազատ արձակում էր պահանջել: Ղանին հայտարարել էր, որ մարտի վերջին կազատի 1500 բանտարկյալի, նրանցից 100-ին` մարտի վերջին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ