News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիան արտասահմանից տուն վերադարձող քաղաքացիների համար կեսգիշերից մտցնում է հարկադիր կարանտին եւ զինված ուժերին է օգտագործում մարդկանց կողմից ինքնամեկուսացման պահպանումն ապահովելու համար, փոխանցում է Reuters-ը:

Երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ վերադարձող ավստրալացիներին է բաժին ընկնում երկրում կորոնավիրուսով հիվանդության ավելի քան 3000 դեպքերի մոտ երկու երրորդը, ինչը «ամենամեծ խնդիրն է», որն անհրաժեշտ է լուծել երկրում համավարակի դեմ պայքարում:

Ավստրալիան իր սահմաններն արդեն փակել է բոլորի համար, բացի տուն վերադարձող երկրի քաղաքացիներից: Հիմա նրանց 2 շաբաթ պահելու են հյուրանոցում:

Ավստրալիայի պաշտպանության ուժերը (ADF) ստուգելու են, որ վերջերս վերադարձածները հետեւեն նույն ժամանակահատվածում իրենց տներում ինքնամեկուսացման մասին ավելի վաղ հրամանին:

Ավստրալիայում հիվանդացության մակարդակը շատ ավելի ցածր է, քան շատ այլ երկրներում, բայց պաշտոնյաները մտահոգված են այն հանգամանքով, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է հատկապես Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգներում: Մահացել է 13 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ