News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 26-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ղ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ գլորվելով հայտնվել ստորին ոլորանին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր Գոռ Բ.-ն (ծնված 2002 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ