News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ երեկ այդ մասին տեղեկացված չի եղել:

«Այո, նման դեպք կա, երեկ, երբ լրագրողներն ինձ հարց էին տալիս, ինձ դեռ այդ մասին չէին զեկուցել: Երեխան  ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրը երկու օր ջերմել է: Մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ եւ ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու եւ առողջությունը վերականգնելու համար, թեպես, նորից կրկնեմ, որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա: Հույս ունեմ, նրանք ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց Թորոսյանը:

Նշենք, որ նախօրեին, երբ լրագրողները հարցրել էին Թորոսյանին երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին, նախարարն ասել էր, որ նման բան չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ