News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանր ժուլիկությունների ու մանիպուլացիաների ստրատեգիան, որի վերջնական նպատակը ոչ թե վիրուսից ավելի վտանգավոր տնտեսական հետեւանքների մեղմումն է, այլ այդ հետեւանքների պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու ու իրենց գողեցիկ թիթեռնիկ ներկայացնելու ռազմավարությունը։ Այս մասին այսպր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանում արտակարգ դրության իրավիճակին։

Նրա խոսքով՝ քայլեր իրոք արվում են, բայց դրանք ուշացած են. «Այդ ուշացումը բերում է նրան, քանի որ ժամանակավրեպ են արդեն, չեն տալիս ցանկալի արդյունք։ Միունույն ժամանակ օրվա հրամայական հանդիսացող կենսական անհրաժեշտություն ունեցող քայլեր չեն արվում»։

Տեր-Նակալյանն անդրադարձավ նաեւ վարչապետի դստեր մեքենա վարելուն եւ տուգանքին, ասելով, որ ստեղծված իրավիճակում կարեւորագույն կարգավորումներ տալու փախորեն բեմադրություններով են զբաղվում։

«Քանի՞ անգամ եք տեսել, որ տուգանքը, այդ ակտը 12 ժամում գա տեղ հասնի։ Ամեն ինչ էլի գնում է էժան բեմադրությունների սցենարով ու չեն տրվում կարեւորագույն կարգավորումներ։ Արտակարգ դրությունը կարեւորագույն կարգավորում էր, որը պետք էր տալ, այլ հարց է, որ պետք  էր տալ ոչ թե մարտի 16–ին, այլ առնվազն մարտի 1–ին, երբ մենք առաջին հիվանդն ունեցանք»,– ասաց Տեր-Նակալյանը։

Նրա խոսքով՝ ճգնաժամային իրավիճակում պետք է քաղաքացիներին օգնություն տրամադրել, ինչն այս պահին չի արվում. «Եթե դու մարդկանց ուղարկում ես տներով, ասում ես՝ չես կարող աշխատել, չես կարող տնտեսական գոործունեություն ծավալել, դրանից մարդու ֆիզոլոգիական պահանջները չեն զրոյանում, ֆիզիոլոգիական պահանջը չի սպասելու մինչեւ արտակարգ դրությունը դուրս գա ու մարդը չսովածանա։ Ըստ այդմ դու պետք է օպտիմալ լուծումներ առաջարկես ճգնաժամային տրամաբանության մեջ, որպեսզի այդ մարդը էլեմենտար սովածության խնդիր չունենա։ բայց տեսնում ենք, որ նույն խնդիրը բարձրաձայնում են ԱԺ–ում, Նիկոլ Փաշինյանը հելնում, ասում է՝ օրավարձով մարդ Հայաստանում չկա։ Այսինքն չկա մարդ, չկա խնդիր»։

Տեր-Նակալյանի խոսքով՝ եւս մեկ կարեւոր խնդիր կա. «լավ մի շաբաթ էլ անցավ ու մարդկանց մոտի փողը պրծավ, 3 շաբաթ էլ անցավ իրենց բարեկամ Սերգոների քանակը պրծավ, որ կարողանում էին պարտքով փող տային իրենց բարեկամներին, այդ ժամանակ ի՞նչ է լինելու։ Ամենախնդրահարույցն այն է, որ այսօր արվում է կապիկություն»։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում էլ շարունակում են տարբեր աղմկահարույց թեմաներով հանրության ուշադրությունը շեղել։

«Երեկ առերես եղանք, թե ոնց է պետությունում իրականացվում ռեյդերական զաղվատ, ինչ որ ընկերության։ Varks.am-ը բնավ իմ աչքի լույսը չի, բայց արդյո՞ք ինքը միակ նման վարկային կազմակերպությունն է։ Պոպուլիստական քայլեր են, նայում են ֆեսբուքում ինչն է ավելի շատ հանրային պահանջ վայելում, ինչն  է ավելի շատ լայք հավաքում։ Ի՞նչ է լինելու Varks.am-ի լիցենզիան հետ կանչելուց հետք։ Պողոսի մոտ ակնկալիքն այն է, որ վերջ, իր վարկը ջրվեց, ինքն այդ վարկն էլ չի տալու, չէ ինքն այդ վարկը մեկ է տալու է, ուղղակի տալու է ոչ թե Varks.am-ին, այլ նրա տեղն այդ պարտավորությունները ձեռք բերած օրինակ Vivaro-ին պատկանող՝ Ֆաստկրեդիտ–ին։ Պարզ է, որ շաուկայում այդ տեղն ազատվեց ու այն լցնելու են մրցակիցները ու ես ունեմ կայուն զգացողություն, որ այդ հիմնական մրցիկցը, որ լրացնելու է այդ տեղը, մնեք գիտենք»,– եզրափակեց Տեր–Նակալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ