News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Ռեստորանների Հայկական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկներ է ներկայացրել կառավարությանը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հյուրընկալության ինդուստրիայի մաս կազմող հանրային սննդի ոլորտի կայացումը որպես բարձրակարգ հանրային սպասարկման ծառայություն տեւել է տասնամյակից ավել՝ ստեղծելով տասնյակ հազարավոր միջին եւ բարձր վարձատրվող աշխատատեղեր, լինելով այն եզակի ոլորտներից, որը հիմնական զբաղվածություն է ապահովում սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչներին (մասնագիտական կրթություն չպահանջող հաստիքներում՝ մաքրուհի, սպասք լվացող, բանվոր, մատուցող եւ այլն) եւ դառնալով Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնող բիզնես բնագավառ:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կորոնավիրուսի համաճարակի ՀՀ-ում տարածման եւ ապա արտակարգ դրության առաջին իսկ օրերից հաշվի են առել հանրային շահերի առաջնահերթությունը եւ շարունակել օրինապաշտորեն կատարել իրենց սոցիալական եւ հարկային պարտավորություններն ու նաեւ իրականացրել բարեգործական նախագծեր՝ աջակցելով համաճարակից առավել տուժած մեր հայրենակիցներին։

Ստեղծված ճգնաժամից ոլորտը եւ հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ եւ սրճարաններ համախմբող ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների եւ կառավարության ներկայացուցիչների հետ, առաջարկելով հետեւյալը՝

1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա եւ երկրորդ եռամսյակի շրջհարկի եվ եկամտահարկի վճարումը։

2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի եւ երկրորդ եռամսյակի ընթացքում։

3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։

4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը (աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողների վճարումը. աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):

Ցավոք, Կառավարության կողմից մարտի 26-ին ընդունված եվ հրապարակված՝ «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում ներկայումս ճգնաժամի մեջ գտնվող հանրային սննդի եւ սպասարկման այլ ծառայությունների ոլորտին սատարող որոշումներ հետեւյալ պատճառներով՝

1. Կորոնավիրուսի պատճառով փակված եւ չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը եւ ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել

2. Կառավարությունն առաջարկում է տոկոսով վարկ տրամադրել իր հանդեպ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հոգ չտանելով այն մասին, թե ինչպես է պարտքերի մեջ հայտնված եւ շահույթ չունեցող բիզնեսը հետագայում եւս կատարելու իր պարտավորությունները

3. 5-րդ փաթեթով նախատեսված մեկանգամյա դրամաշնորհը, որը փաստացի կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչեւ 20% -ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ, որի բեռը, փաստորեն, կրկին մնում է չաշխատող բիզնեսի վրա։

Ելնելով վերը նշյալից՝ կոչ ենք անում Կառավարությանը եւս մեկ անգամ դիտարկել մեր առաջարկները, որոնք միտված են ապահովել ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերաքննիչ քրեական դատարանում կովիդի նոր շտամ է հայտնվել, որը նույնքան վտանգավոր է առողջության համար. Վարդևանյան
Կարծես թե Սյունիքում հեղինակություն վայելող բոլոր մարդիկ են կալանավորվում, եթե դուք գտնեք եւս մեկ հեղինակություն հայելող անձ Սյունիքի մարզից, ով զենքը…
Արցախում կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 3 մահ
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով...
Փաշինյանը դատախազին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են կովիդից մահվան թվերը ԱՎԾ-ում եւ ԱՆ-ում տարբեր
Անգամ եթե նոր Օմիկրոն շտամի դեպքում, պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով, միեւնույն է...
Առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչության 40 տոկոսը, երկրորդ դեռղաչափը՝ 23,9 տոկոսը. Ավանեսյան
Համավարակի հետ կապված ունենք որոշակի մեղմացում, սակայն սա որեւէ բան չի նշանակում...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 558 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի
Փաստացի այս պահին բուժվում է 12016 պացիենտ. Մեկ օրում նվազել է 182-ով...
Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ թեստի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ
2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն...
Ամենաշատ