Հայաստանում երկաթուղային տրանսպորտը լիարժեք աշխատում է բոլոր ուղղություններով եւ նախկին ժամանակացույցով: Այս մասին մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Բացառություն է կազմելու միայն Երեւան-Գյումրի արագընթաց գնացքը՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի: «Սա կապված է ուղեւորահոսքի լիակատար բացակայության հետ: Այնպես որ, այսօրվանից նրա աշխատանքը դադարեցվելու է»,- հայտնեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործում է արտակարգ դրության ռեժիմ: