News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մթերային հաստատություններին եւ կազմակերպություններին կոչ է անում խնդիրների ծագման դեպքում, օրինակ՝ մարզերից իրենց աշխատակիցներին Երեւան տեղափոխելու հետ կապված, դիմել նախարարությանը: Այս մասին մարտի 27-ին կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Մասնավորապես, փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչ պետք է անեն տվյալ կազմակերպությունների աշխատակիցները, որոնք մարզերում են բնակվում եւ ստիպված են ամեն օր Երեւան հասնել, այն դեպքում, երբ մի շարք մարզերից հասարակական տրանսպորտը չի աշխատում, իսկ ավտոմեքենայով 2 անձից ավելի փոխադրումներն արգելված են պարետի նոր պահանջներով: Նման դեպքերում մարդիկ ստիպված են վճարել տաքսիով փոխադրման համար:

«Մենք մարդկանց փոխադրման հարցով որեւէ բողոք կամ հայտարարություն չենք ստացել: Նման խնդիրների դեպքում թող դիմեն նախարարությանը: Մենք կփորձենք այդ խնդրին լուծում տալ»,-ասաց Սիմոնյանը:     

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է գործում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ