News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մինչ մեզանից շատերը ստիպված կլինեն բավարարվել ինքնամեկուսացմամբ սեփական տանը կամ բնակարանում, մեծահարուստները բունկերներ եւ մասնավոր կղզիներ են գերադասում` կորոնավիրուսից խուսափելու համար, փոխանցում է CNBC-ն:

Rising S ընկերությունը, որը բունկերներ եւ ռմբապաստարաններ է արտադրում, քառապատկել է իր բիզնեսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտարարել ընկերության գործադիր տնօրեն Քլայդ Սքոթը: Ըստ նրա` ընկերությանը դիմում են գրեթե բոլոր երկրներից, նույնիսկ այն երկրներից, որտեղից նախկինում նման հայտեր չեն եղել, օրինակ ` Խորվաթիայից: Նա նշել է, որ այն բունկերների միջին արժեքը, որոնցով հետաքրքրվում են հաճախորդները, 150 հազար դոլար է կազմում:

Բունկեր արտադրող մեկ այլ` Survival Condo ընկերության սեփականատեր Լարի Հոլը եւս հայտարարել է, որ պահանջարկը մեծանում է: «Սովորաբար մենք պետք է վաճառքների մասով որոշակի ջանքեր գործադրենք` մարդկանց այստեղ գալ ստիպելու համար»,- ասել է նա` նշելով, որ այժմ նման խնդիր չկա: Հոլը նշել է մի հաճախորդի, ով բունկեր էր գնել եւ չէր այցելել այն: Եվ չնայած հայտեր ստանում ենք Մերձավոր Արեւելքից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից եւ Ֆրանսիայից, վաճառքների հիմնական մասը բաժինը ընկնում է ամերիկյան շուկային: Բունկերի գինը տատանվում է 500 000 դոլարից մինչև 2.4 միլիոն դոլար եւ ներառում է նաեւ այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են փակ լողավազանը, մարզադահլիճն ու նույնիսկ սատ մագլցելու պատը:

Մյուսները սեփական մեկուսացված կղզի են նախընտրում: Գլադեն մասնավոր կղզին, որը գտնվում է Կարիբներում, հատուկ պահանջարկ ունի, քանի որ «լիարժեք գաղտնիություն» է ապահովում, պարզաբանել է Private Islands կղզիների վաճառքի եւ վարձակալության շուկայի գլխավոր մենեջեր Քրիս Քրոլոուն: Անձնակազմը կանգ է առնում մոտակայքում գտնվող փոքրիկ կղզու վրա եւ հեռավար կարգով կարմիր լույսեր է միացնում են մեծ կղզու վրա որպես ազդանշան, որպեսզի հյուրերին տեղեկացնեն աշխատակիցների ժամանման մասին: «Սա, թերեւս, ամենաապահով վայրն է մոլորակի վրա նրանց համար, ովքեր ցանկանում են թաքնվել այս սարսափելի վիրուսից, քանի որ այն գտնվում է մայրցամաքից 20 մղոն հեռավորության վրա»,- ասել է Քրոլոուն: Կղզու վրա մնալու մեկ օրը 2.950 դոլար արժե երկու անձի համար, ովքեր վարձակալում են ամբողջ կղզին:

Կարիբների մեկ այլ հանրաճանաչ վայր է Բահամներում գտնվող Կապույտ կղզին` դրա անձնական թռիչքուղու պատճառով: 700 հա հողակտորը մոտ 70 միլիոն դոլար արժե:

Burgess Yachts-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Բեքետի խոսքով` ոմանք նախընտրում են պանդեմիա ընթացքում ծովում լինել: Հաճախորդներից մեկը յոթ շաբաթ տեւողությամբ չարտեր էր ամրագրել եւ եւս մի չորս շաբաթական չարտեր` ընտանիքների համար, ովքեր ցանկանում են ճգնաժամի ընթացքում գտնվել զբոսանավի վրա:

FlyEliteJets-ի գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ուիլյամս-Մարտինի համար բիզնեսը սկսել է թափ հավաքել Վալենտինի օրը` առաջին լուրերից հետո այն մասին, որ կորոնավիրուսը էական ազդեցություն կունենա կոմերցիոն թռիչքների վրա: Նա նշել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ հինգ օրվա ընթացքում 270 հայտ է ստացել` սովորական 30-ի փոխարեն: Նա հայտնել է, որ երեք-չորս օրվա ընթացքում պահանջարկն աճել է մինչեւ 300 հայտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ