News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:20-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում կրակոցներ են հնչում:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1973թ. ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են ինքնաձիգ, ատրճանակ, կրակված պարկուճներ եւ գնդակներ:

Պարզվել է, որ նույն օրը վերը նշված հասցեում հանգուցյալի դստեր ամուսինը ապօրինի կերպով պահվող, հրազեն հանդիսացող ինքնաձիգով կրակահերթ արձակելու եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է նշված հասցեում բնակվող աներոջը:

Բավարար ապացույցների համակցությամբ առերեւույթ հանցագործություն կատարած անձին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով, վերջինիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Ամենաշատ