Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտնել է, որ իր մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունը:
«Պարզվեց, որ իմ անալիզի արդյունքները դրական են: Բարեբախտաբար, իմ ախանիշները թույլ են արտահայտված, ես ինքնամեկուսացել եմ եւ տանից եմ աշխատում»,- իր Twitter-յան էջում նշել է Հենքոկը:
Առողջապահության նախարարի վարակված լինելու մասին հայտնի դարձավ այն բանից հետո երկու ժամ անց, երբ կորոնավիրուսով վարակված լինելու դրական արդյունքների մասին հայտնել էր երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա վերջերս հանդիպել էր Հենքոկին:
Following medical advice, I was advised to test for #Coronavirus.
— Matt Hancock (@MattHancock) March 27, 2020
I‘ve tested positive. Thankfully my symptoms are mild and I’m working from home & self-isolating.
Vital we follow the advice to protect our NHS & save lives#StayHomeSaveLives pic.twitter.com/TguWH6Blij