News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ծրագրվում է Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի համար նոր շենք կառուցել: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀկառավարության կողմից 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում շատ շենքեր կան, սակայն սակայն տրամաբանությունն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուցիոնալ մարմինները պետք է նոր փիլիսոփայություն ունենան:

Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, որ այդ շենքերի կառուցման համար նա ուսումնասիրել է միջազգային լավագույն փորձը: Նա հավելեց, որ արդեն սկսվել է նոր շենքերի նախագծման պրոցեսը:

Ի պատասխան հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ խորհրդարանը գտնվում է հին շենքում, որը կառուցվել է սովետական շրջանում:  

«Ազգային ժողովի շենքը նախատեսված է եղել Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի համար: Ամեն դեպքում այդ տրամաբանությունը, որը գործել է մինչեւ անկախությունը, եւ այն տրամաբանությունը, որը գործում է անկախությունից հետո, թավշյա հեղափոխությունից հետո, բացարձակ տարբեր են»,- ասաց պատգամավորը:

Բադասյանն ի պատասխան կատակեց, որ եթե ԱԺ շենքը փոխանցվի Հակակոռուպցիոն կոմիտեին եւ Հակակոռուպցիոն դատարանին, ապա հնարավոր է, որ կառավարությունը սկսի մտածել նոր շենքի կառուցման մասին:

«Պարոն Բադասյան, եթե դուք մեզ խոստանաք, որ մեզ կապահովեք համապատասխան աշխատանքային պայմաններով, որոնք կհամապատասխանեն 21-րդ դարի խորհրդարանը պահանջներին, ապա ինչո՞ւ ոչ»,- պատասխանեց Վարդանյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ