News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է եւ գտնվում է  բուժման փուլում։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Մեր առաջնային խնդիրը հենց սկզբից եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի փրկարար ծառայությունը լինի առավել մարտունակ եւ կարողանա արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։ Այս պահին երկրում ամեն ինչ հնարավոր է եւ պետք է մեր այն կառույցները, որոնք ամեն օր պետք է արձագանքեն, շուրջօրյա մարտունակ լինեն։ Հնարավոր է նաեւ, որ մեր աշխատակիցները շփվելով բնակչության հետ իրենք դառնան վիրուսակիր եւ վարակվեն։ Մենք ունենք այդպիսի 1 դեպք։ Ունենք նաեւ նրա հետ կոնտակտավոր մարդիկ։ Հերթափոխում լինում են 15–20 մարդ, եւ եթե նրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15–20 հոգին դառնում են ակտիվ կոնտակտավորներ եւ հետագայի համար մենք պետք է նրանց մեկուսացնենք»։

Գաբրիելյանի խոսքով՝ բոլոր նրանք ովքեր կոնտակտի մեջ են եղել վարակված աշխատակցի հետ, մեկուսացվել են. «Այս պահին 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ ինքը շփվել էր, մեր ուժերով մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում, եւ շատ ակտիվ աշխատանք է տարվում առողջապահության նախարարության հետ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց վիճակը հսկվի, հետագա բարդացումներ չունենանք»։

«Նա վարակվել էր իր կնոջից։ Կինը մի տեղ աշխատել էր, վարակը ստացել եւ դրա արդյունքում վարակվել էր նաեւ ինքը։Երկրորդական օջախ է, մեր ծառայությունում չի եղել, ուղղակի նախօրոք իմացանք, որ չի եկել աշխատանքի, ունի ջերմություն, հարցը բարձրացվեց, ստուգվեց եւ տեսանք, որ խնդիր կա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոնկոնգից գիտնականները հրապարակել են «օմիկրոնի» առաջին լուսանկարը
Գիտնականները, այդ թվում՝ ախտաբաններն ու վիրուսաբանները, կարողացել են ստանալ կապիկի երիկամի բջիջների (Vero E6) միկրոլուսանկարը․․․
Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Վերջին տվյալներով ապաքինվել է 322814 անձ` վերջին մեկ օրում 408 անձ...
Համավարակի ժամանակ միլիարդատերերն էլ ավելի են հարստացել
Բացի այդ, ըստ զեկույցի, աշխարհում կա 520 000 մարդուց բաղկացած խումբ՝ առնվազն 19 միլիոն դոլար կարողությամբ․․․
Նիդերլանդները հանել է Հայաստանը COVID-19-ի ռիսկի «նարնջագույն գոտուց»
Հայաստանի քաղաքացիներն ազատված են պարտադիր կարանտինի պահանջից...
Գերմանիա. ուղեւորությունների սահմանափակումները կարեւոր են, քանի դեռ ավելին հայտնի չէ օմիկրոն շտամի մասին
ԵՄ աղբյուրները նշում են, որ սահմանափակումները թուլացնելու ծրագիր չկա․․․
Ամենաշատ