News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Այս պահին ունենք 329 հաստատված դեպք, 28 բուժված, եւ փաստացի բուժման մեջ գտնվողն 300 քաղաքացի եւ մահվան մեկ դեպք, այսօր Facebook-ի եթերում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան: Ըստ առողջապահության նախարարի Ծաղկաձորում գտնվող մարզահամալիրում կա  կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 173 անձ։ 

Արսեն Թորոսյանն ասել է, որ Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ:

329 վարկվածներից 151-ը Երեւանից է, ինչը կազմում է վարակվածների շուրջ 46 տոկոսը: Տվյալները Առողջապահության Նախարարությանհիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելմանազգային կենտրոնինն են: Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, 57 վարակված, հաջորդը Արարատի մարզն է՝ 56, 4-րդ տեղում Արմավիրն է.  52 պացիենտ, հաջորդում են Շիրակը 5, Արագածոտնի մարզը 4, իսկ Լոռիում եւ Սյունիքում գրանցվել է 2-ական պացիենտ: Տավուշում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել:

Կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել ևս երկու զինծառայողի մոտ, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Նոյեմբերյանի սահմանագոտում այսօր ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է  ստացել պայմանագրային զինծառայող, NEWS.am-ին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վնասվածքը թեթեւ է:

Հանրապետության պարետի այսօրվա որոշմամբ հաստատվել են տնտեսական գործունեության այն տեսակները, որոնցով թույլատրվում է զբաղվել արտակարգ դրության ռեժիմում: Ֆեյսբուքյան իր էջում պարետ Տիգրան Ավինյանը գրել է, որ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

Ոստիկանությունը մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, արտակարգ դրության սահմանումից ի վեր 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդների նկատմամբ։

Այսօր արցախցին կանի ճիշտ ընտրություն եւ նախագահ կընտրի Վիտալի Բալասանյանին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Շարունակելով Մադաթյանի միտքը՝ «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց. «Արցախի նախագահ լինելու է Վիտալի Բալասանյանը։

Անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանր ժուլիկությունների ու մանիպուլացիաների ստրատեգիան, որի վերջնական նպատակը ոչ թե վիրուսից ավելի վտանգավոր տնտեսական հետեւանքների մեղմումն է, այլ այդ հետեւանքների պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու ու իրեն գողեցիկ թիթեռնիկ ներկայացնելու ռազմավարությունը, ասել է Կոնստանտին Տեր-Նակալյանը;

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում զանգահարել է պատահական հեռախոսահամարներով եւ զրուցել  քաղաքացիների հետ: Նախքան այդ նշել է, որ ամենակարեւոր խնդիրներից մեկը, որ այսօր ունի, քաղաքացիների հետ շփումներ ապահովելն է:

Պաշտոնյաները, որոնք Փաշինյանին զեկուցել են պարենամթերքի պաշարների մասին, խաբել են նրան, լրագրողներին ասել է «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: Մասնավորապես, ըստ նրա, անցյալ տարի կարտոֆիլի ցանքերը, որը հացին հավասար ռազմավարական նշանակություն ունի, կրճատվել են, եւ այս տարի երկրում դրա պաշարները 30 տոկոսով նվազել են: Կրճատվել է նաև հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

ԱՄՆ դոլարի փոխարժեք ՝ նախորդ օրվա համեմատ աճել 1.19 դրամով եւ  կազմել  498.43 դրամ: Եվրոյի փոխարժեքը աճել է 3.89 դրամով ու կազմել 548.22 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 16.52 դրամով ու կազմել 608.88 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.05 դրամով ու կազմել է 6.40 դրամ։

Շաբաթ օրն առանձին վայրերում, իսկ կիրակի շրջանների մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրևներ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կնվազի: Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են կարճատեւ անձրևներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը +18 +20 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ