News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանը ՝ Արցախում արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներին ուղղված համատեղ կոչ անելու առաջարկին, ժամը 19:00-ի դրությամբ, արձագանքել են ԱՀ նախագահի ներքոնշյալ թեկնածուները և հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսլան Իսրայելյանը։

Ի դեպ, սկզբնական տարբերակում համատեղ կոչին միացած թեկնածուների թվում կար նաև  Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Վահան Բադասյանի անունը, սակայն մեկ ժամ անց Իսրայելյանը խմբագրեց գրառումը և հանեց Բադասյանի անունը։

Հայտարարությանն այս պահին միացել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը և Աշոտ Դադայանը։

Համատեղ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։

«Ցանկը բաց է ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների համար

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոր կորոնավիրուս համավարակի տարածման մասին վերջին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, ինչը մեզ բերում է այն եզրահանգման, որ այս պայմաններում համապետական ընտրությունների անցկացումը շատ մեծ ռիսկեր է պարունակում։ Առավել ևս ռիսկային գոտուց եկած հարյուրավոր դիտորդների ու զորանոցային ռեժիմից հանած բանակայինների շփումներից բխող վտանգը նկատի ունենալով, ինչն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Միանշանակ դրական ենք գնահատում Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցները, այդ թվում՝ արտակարգ դրության հայտարարումը և նախատեսված հանրաքվեի հետաձգումը։ Գտնում ենք, որ համանման միջոցներ անհապաղ պետք է ձեռնարկվեն նաև Արցախում, քանի որ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Դրա պերճախոս վկայությունն է մեր հարևան Իրանում համավարակի տարածման պայմաններում իրավիճակի ոչ համարժեք գնահատումը և ընտրությունների անցկացումը, ինչը տխուր հետևանքների է հանգեցրել։

Գտնում ենք, որ ստեղծված արտառոց պայմաններում Արցախի իշխանությունները պետք է կամք ու վճռականություն դրսևորեն, առաջնորդվեն միայն ու միայն հանրային շահերով, արտակարգ դրություն հայտարարեն՝ դրանից բխող միջոցներ ձեռնարկելով համավարակի հնարավորինս կանխարգելման ուղղությամբ և հետաձգեն ընտրությունները, այլապես ստիպված են լինելու ստանձնել հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը։ Այս պայմաններում Արցախի նախագահի ցանկացած թեկնածուի հաջողությունը պյուռոսյան հաղթանակ է լինելու, քանի որ երկիրը կարող է հայտնվել ծանր իրավիճակում։ Կանխարգելիչ միջոցները շատ ավելի արդյունավետ են ու նվազ կորստաբեր, քան հնարավոր ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ջանքերը։

Եթե որոշ ուժեր վստահ են, որ անվերապահ հաղթելու են ընտրություններում, ապա շատ ավելի տարակուսելի է ներկայիս մտահոգիչ պայմաններում անպայման ընտրություններ անցկացնելու նրանց ցանկությունը, ինչն առաջին հերթին կասկածի տակ է դնում իրենց այդ վստահությունը և ընտրությունների անցկացման հետ կապված լուրջ կասկածներ առաջացնում մյուսների մոտ։

Մեկ անգամ ևս իշխանություններին կոչ ենք անում սթափ ու համարժեք գնահատել իրավիճակը և պատասխանատու որոշում կայացնել, այն է՝ արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները։

Եթե իշխանությունները պատասխանատու կեցվածք չընդունեն և կամք ու վճռականություն չունենան անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու, ապա հանրությունը ստիպված պետք է լինի ստանձնել պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրական շրջանում համավարակի տարածման կանխարգելման հանրային վերահսկողության ուղղությամբ։ Մենք պատրաստակամ ենք մեր ուժերի ներածին չափ նպաստել նման վերահսկողությանը։

Սա նաև նշանակում է, որ եթե իշխանություններն, այնուամենայնիվ, որոշեն ցանկացած գնով ընտրություներ անցկացնել, ապա կասկածի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը։

Հորդորում ենք նաև Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանություններին՝ նպաստելու իրավիճակին համարժեք միջոցների ձեռնարկմանն Արցախում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում իշխանությունը իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը. Էդմոն Մարուքյան
Ընդհանրապես մեղավոր փնտրելու ժամանակը չէ, որովհետեւ մենք դրանով ոչ մի հարց չենք լուծում...
Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համերաշխության օրակարգով․ ԱԻ նախկին նախարար
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային․․․
Դուբայում հունիսի 3-ից լիարժեք աշխատանքը կվերսկսեն առեւտրի կենտրոններն ու մասնավոր ձեռնարկությունները
Դուբայի տնտեությունը, որը զգալի աստիճանով կախված է մանրածախ առեւտրից եւ զբոսաշրջությունից, տուժել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումներից․․․
Դա ոչ թե «Գլորիա» կարի ֆաբրիկայի, այլ ոստիկանության պարտականությունն է. փաստաբան
Որևէ սուբյեկտի պատասխանատվություն ենթարկելուց առաջ ճիշտ կլինի և օգտակար ժամանակ տրամադրել և որոշակի փաստեր ուսումնասիրել...
Այս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, ավանա՞կ պահեն տանը, հեծնեն գործի գնա՞ն․ Երվանդ Վարոսյան
Իսկ ո՞վ/ովքե՞ր էին պարտավոր գոնե 3 ամսում մշակել այս խեղճ մարդկանց թոշակն այլ, ավելի անվտանգ ու արժանապատիվ․․․
Պատասխանատվությունից «ձեռքերը լվանալու» ժամանակը․ Գարեգին Չուգասյան
Ցավոք, նորից մոտենում է «հրշեջների»...
Ամենաշատ