News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Զարգացած տեխնոլոգիաների մեր ժամանակաշրրջանը նոր պահանջներ ու մարտահրավերներ է առաջադրում պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին:  Ժամանակին համահունչ քայլելու եւ արդի նորարարական ձեռքբերումներից առավելագույնս օգտվելու համար երկրին անհրաժեշտ է համապատասխան որակավորմամբ մարդկային ռեսուրս:

Պետական համակարգում մարդկային ռեսուրս ձեւավորելու հիմնական ինստիտուտը կրթական ոլորտն է: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն  առավելագույն արդյունավետությամբ նպատակային ոլորտային քաղաքականություն վարել, այլեւ ժամանակի պահանջներին համահունչ կարգավորումները փոփոխել:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ստեղծված պայմաններում պետությունը պետք է զարգացնի միջին մասնագիտական կրթությունը՝ իրականացնելով ժամանակի առաջադրած նոր մասնագիտությունների դասավանդում եւ դրանց թվի ավելացում:

Բայց մեր վերջին օրենսդրական բարեփոխումների արդյունքում կրճատվել էին մասնագետների պատրաստման ծավալները եւ էականորեն նվազեցվել էր միջին մասնագիտական հաստատությունների զարգացման գործընթացը, քանի որ վճարովի կրթությունը միջոցների լրացուցիչ հոսք էր ապահովում ուսումնական հաստատություններում, ինչն առաջնային նշանակություն ունի կրթական պրոցեսը որակյալ կազմակերպելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ