News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռիո դե Ժանեյրոյում Սուրինամի պատվավոր հյուպատոս Ժորխե Ժոզե Գոնսալես Սեբան մահացել է մեգարպոլիսի մասնավոր հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր անցած շաբաթվա վերջին կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Globo թերթի` բուժաշխատողները մեկուսացրել էին հիվանդին վերակենդանացման բաժանմունքում եւ երկու օր չեն մոտեցել նրան` անտեսելով նրա հիգիենան: Խոսքը մասնավոր հիվանդանոցների բավականին խոշոր ցանցի մասին է, որոնցից մեկում անցյալ տարվա սեպտեմբերին վիրահատվել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր  Բոլսոնարուն:

Մահացածի կինը մտադիր է դատի տալ հիվանդանոցին: «Նրան թողել էին ճակատագրի քմահաճույքին, եթե հիվանդանոցը պատրաստ չէր կորոնավիրուսով հիվանդ ընդունելուն, նրանք պետք է ուղարկեին այլ կլինիկա»: Ընտանիքի փաստաբանը պնդում է, որ «խոսքը բժշկական օգնություն չցուցաբերելու եւ վտանգի մեջ թողնելու մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ