News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիքլյանը հայտարարել է սոցիալական հեռավորության պահպանման խստացման հավանականության մասին, եթե վարկման դեպքերը նահանգում շարունակեն ավելանալ «այնպիսի արագությամբ, որը մեզ համար անհարմար կլինի», հայտնում է Reuters-ը:

Շաբաթ օրն Ավստրալիան խստացրել է սոցիալական հեռավորության կանոնները. սահմանվել են տուգանքներ, լողափերը փակ են: Իշխանությունները նախազգուշացրել են ավելի խիստ միջոցների մասին, եթե մարդիկ չհետեւեն տանը մնալու կոչերին:

Արտասահմանից վերադարձող քաղաքացիները կարանտինացվում են հյուրանոցներում իշխանությունների հաշվին: Երկրի զինված ուժերի ներկայացուցիչները կօգնեն զբոսաշրջիկներին պահպանել նոր խիստ կանոնները:

Երկրում մահացությունների թիվը հասել է 14-ի. կորոնավիրուսի վերջին զոհը Նոր Հարավային Ուելս նահանգի ծերանոցներից մեկի բնակչուհին էր: Նշվում է, որ հաստատության մի քանի բնակչի եւ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Ներկայումս երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 3 378 դեպք: Reuters-ը գրում է, որ Ավստրալիայում վարակման աճի տեմպերի մակարդակը դանդաղ է, քան շատ այլ երկրներում: Ընդ որում, կորոնավիրուսով վարակման դեպքերը հատկապես տարածված են Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգներում, որտեղ բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին` 25.5 միլիոն մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ