News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Nur Otan իշխող կուսակցությունը փրայմերիզ կանցկացնի Ղազախստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կկայունացումից հետո, հայտարարել է կուսակցության նախագահը, հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 դեպք, որոնցից մեկը` մահվան ելքով: Մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Նուր-Սուլթանում եւ Ալմաթիում  մարտի 19-ից կարանտին է մտցվել: Կուսակցությունն ավելի վաղ պլանավորում էր փրայմերիզ անցկացնել մարտի 30-ից մայիսի 16-ը, ավելի ուշ ժամկետները  կորոնավիրուսի պատճառով հետաձգվեցին մինչեւ ապրիլի 15-ից մայիսի 30-ը ընկած ժամանակահատված:

«Անհրաժեշտ է հետաձգել փրայմերիզի անցկացումը` մինչեւ իրավիճակը լիովին կկայունանա: Այժմ  Nur Otan-ի գործունեությունն ամբողջությամբ փոխել է իր ուղվածությունը: Կուսակցության ամբողջ ռեսուրսներն ուղղված են նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախաձեռնած միջոցառումների` աջակցությանը կորոնավիրուսի դեմ պայքարում կարիքավոր ղազախցիներին օգնություն կազմակերպելու գործում»,- ասել է Նազարբաեւը, նրա խոսքերը մեջբերում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ կուսակցության կենտրոնական ապարատն ուսումնասիրում է փրայմերիզի ժամանակ առցանց տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ