News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գեւորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել էԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը, ով նաեւ ծաղրանկար է Գեւորգ Պետրոսյանի պատկերով հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի Պետրոսյանը թերեւս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել: Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:

Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեւորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում տարածել էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը, որտեղ վարչապետը զանգահարում էր պատահական քաղաքացիների ու զրուցում նրանց հետ։

«Armnews-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»...

Նայեք, բայց չվատանաք...»,– գրել էր Պետրոսյանը:

Տպել
Ամենաշատ