News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Porsche-ն Lightweight եւ Sport անուններով օպցիաների երկու նոր փաթեթ է մշակել 911 Turbo S-ի համար, որոնք ավտոմեքենան ավելի թեթեւ եւ սպորտային կդարձնեն, գրում է Motor-ը:

992-ի ամենահզոր «ինը հարյուր տասնմեկերորդ» սերնդի պրեմիերայից հետո լուրեր տարածվեցին, որ 911 Turbo S-ն շուտով ավելի թեթեւ ու սպորտային կդառնա: Այժմ այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ում Porsche 911 ընտանիքի հարցերով խոսնակ Ֆրենկ Ուայզմանը. լեգենդար գերմանական սպորտային ավտոմեքենայի համար Lightweight Package եւ Sport Package անուններով նոր օպցիաների երկու փաթեթ է մշակվել:

Առաջինը ավտոմեքենան թեթեւացնում է 30 կիլոգրամով` նոր սպորտային նստատեղերի, հետեւի նստատեղերի բացակայության եւ ձայնամեկուսացման կրճատված քանակության շնորհիվ: Թեթեւացված Porsche 911 Turbo S-ը միջանկյալ դիրք կզբաղեցնի ստանդարտ մոդելի եւ տրեկային 911 GT3.-ի միջեւ:

Երկրորդ փաթեթը նվիրված է դիզայնին. Sport Package-ը ներառում է նոր լույսեր, անիվներ եւ սեւացված դեկորատիվ տարրեր: Ի տարբերություն Lightweight փաթեթի` սպորտային փաթեթը կառաջարկվի նաեւ փափուկ տանիքով տարբերակի համար, բայց Sport Package-ով կուպեն ածխածնի մանրաթելից տանիք կունենա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volkswagen-ը ներկայացրել է Nivus կուպե քրոսովերը
Ավտոմեքենան ամենափոքր SUV-ն է գերմանական մակնիշի կուպեանման թափքով մեքենաների շարքում…
Tesla-ն պահանջարկի անկման պատճառով էլեկտրաքարերի գները նվազեցրել է
Էլեկտրաքարերի գինը նվազել է 6 տոկոսով…
BMW-ն արդիականացրել է 6-Series GT-ը
BMW 6-Series GT-ին իր նախորդից կարելի է տարբերել նեղացված լուսադիոդային ցերեկային կրկնակի բլոկներով լուսարձակների շնորհիվ, ռադիատորի նոր ցանցով, 3D գրաֆիկայով լամպերով․․․
Toyota-ն հայտարարել է Սանկտ Պետերբուրգի գործարանից Հայաստան ավտոմեքենաների առաքման մեկնարկի մասին
Մինչեւ 2020 թվականի վերջը Հայաստան կարտահանվի 450 Toyota RAV4 քրոսովեր եւ Camry սեդան․․․
1996 թվականի հազվագյուտ Audi S6 Plus С4 սեդանը աճուրդի կհանվի
Վաճառքի հանված Audi S6 Plus սեդանը վերականգնվել է Nogaro Blue օրիգինալ գույնի մեջ եւ ստացել է շարժչի վերանորոգում․․․
Ford Focus ST-ը կստանա հետագայում հիբրիդային ուժային կարգավորում
ST մոդիֆիկացումը կմնա բացառապես առջեւի քարշակով, իսկ հաջորդ սերնդում կդառնա էլ ավելի հիբրիդային․․․
Ամենաշատ