News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական շարժումը հրաժարվում է բանակցություններ վարել Աֆղանստանի կառավարության կողմից հայտարարված խմբի հետ, հայտնել է շարժման մամուլի քարտուղար Զաբուխուլա Մուջահիդը, տեղեկացնում է Reuters-ը։

Մուջահիդը բանակցություններից շարժման հրաժարվելը բացատրել է նրանով, որ խմբի մեջ չեն ներառվել բոլոր «աֆղանական խմբակցությունները»։

Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտարարել էր բանակցային խումբ հավաքելու մասին, որը պետք է գնահատական ստանար Աֆղանստանում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադի կողմից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դոհայում բանակցություններ էր վարել «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչների եւ շարժման գլխավոր բանակցող մոլլա Բարադար Ախունդի հետ՝ նպատակ ունենալով ձեռք բերել համաձայնագրի կնքման եւ գերիների փոխանակման պայմանավորվածություն, հաստատել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը։

Պոմպեոն հանդիպման ժամանակ հաստատել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կիրականացվի պայմանավորված ժամկետներում, ինչպես նախկինում քննարկվել էր։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Պոմպեոն չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ, որտեղ նախագահ Աշրաֆ Հանիի հետ քննարկել է Աֆղանստանում խաղաղ գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել