News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել Այս մասին ОНТ հեռուստաալիքի լրագրողներին այսօր կայացած հոկեյի խաղի ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Այսպես է պետության ղեկավարն արձագանքել այն խոսքերին, թե ոչ մի վիրուս չի ազդում նրա գրաֆիկի վրա։ Լուկաշենկոյին նաեւ հարցրել են, թե կարո՞ղ է արդյոք որեւէ բան հետ պահել նրան սառույցի վրա դուրս գալուց։ «Բայց ինչու՞։ Կարելի է, բայց ինչու՞։ Ես չեմ հասկանում․․․ Այստեղ ոչ մի վիրուս չկա։ Սա սառնարան է (սառցադաշտը-ԲԵԼՏԱ)։ Ամենալավ առողջությունը։ Ավելի լավ բան, քան սպորտն է, մանավանդ՝ սառույցը, չկա։ Իսկական հակավիրուսային դեղամիջոց»,- ասել է Բելառուսի նախագահը։

Ինչպես տեղեկացրել էր ԲԵԼՏԱ-ն, այսօր Բելառուսի նախագահի հոկեյի թիմը դարձավ Նախագահի մարզական ակումբի մրցանակների Հանրապետական սիրողական XIII մրցույթի առաջին եզրափակչի հաղթող։ Կիսաեզրափակչում նախագահական թիմը Մինսկում 12:3 (4:0, 5:2, 3:1) հաշվով հաղթել էր Գրոդնոյի շրջանի թիմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ