News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։

«Մենք տարբեր ձեւաչափերով քննարկում ենք։ Նաեւ Արցախի իշխանությունների կողմից շատ օպերատիվ քննարկումներ են տեղի ունենում, ստեղծշված է միջգերատեսչական հանձնաժողով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Մենք այս հարցում պետք է փորձենք առաջնորդվել առողջ դատողությամբ։ Իշխանությունները ոչ պակաս մտահոգված են այս իրավիճակով, որ ունենք։ Սակայն գոնե այս պահի դրությամբ, մենք չունենք այնպիսի դեպքեր, որոնք խոսում են Արցախում այդ համավարակի տարածման արագության։ Իհարկե, դա չի կարող լինել երաշխիք, որ առաջիկա օրերին։ Եթե որեւէ լրացուցիչ սպառնալիք ավելանա եղածին, անպայման իշխանություններն արձագանքելու են նաեւ գալիք ընտրությունների հետ կապված»,-հայտարարեց Ղուլյանը՝ հավելելով, որ հիմա իրենք սպասողական վիճակում են։

Ղուլյանը անդրադարձավ նաեւ Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությանը՝ նշելով, որ Արցախի Սահմանադրության մեջ կա նման կետ, որը թույլ է տալիս արտակարգ իրավիճակ հայտարարել բնական եւ ոչ բնական աղետների, այդ թվում համաճարակների  դեպքում, սակայն այդ դեպքում ընտրություններն, այնուամենայնիվ տեղի են ունենում։ «Այստեղ իհարկե որոշակի իրավական անհամաձայնություններ կան։ Մենք այս հարցին դեռ անդրադառնալու ենք։

Ընտրությունների հետաձգման պարագայում ունենալու ենք 30 օրով հետաձգում, դրանից հետո եթե անհրաժեշտ լինի, եւս 30 օրով հետաձգում, որից հետո միայն 50 օր հետո կարող են տեղի ունենալ ընտրությունները։ Իսկ դա նշանակում է, որ այս սցենարի պարագայում ընտրությունները կարող են լինել ավելի քան 80 օր հետո։ Իսկ դա արդեն անցնում է այն սահմանը, որով արդեն լրանում է գործող ԱԺ-ի լիազորությունները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ