News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է Նյու Յորքին 250 000 պաշտպանական դիմակ նվիրաբերելու մասին, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ դիմակները ՄԱԿ-ի պահեստներից են հանձնվել քաղաքին, որն ԱՄՆ-ում ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համավարակից։

«Այդ դիմակները Միացյալ ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ կփոխանցվեն Նյու Յորքի բուժաշխատողներին, որոնք աշխատել են քաջաբար, անձնազոհաբար եւ անխոնջ կերպով՝ ի պատասխան COVID-19-ի տարածման՝ հույս ունենալով ոչ մեծ դեր խաղալ կյանքեր փրկելու մեջ»,- հայտարարել է Գուտերիշը։

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը եւ կազմակերպության ամերիկյան առաքելությունը աշխատում են քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի գրասենյակի հետ, որպեսզի երաշխավորեն դիմակների անհապաղ առաքումը քաղաքի բուժհաստատություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ