News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են եւ շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը եւ օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը:

Այս առնչությամբ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը:

Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ եւ հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ  վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։ 

ԱԳ նախարարությունը եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հավաքագրում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները եւ խնդիրները՝ գնահատելու եւ գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող եւ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ:

Հորդորում ենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։

Արտերկրի մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված պայմաններում եւ այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետեւել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող  միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միեւնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում կապիկները գողացել են կորոնավիրուսի թեստերի համար արյան նմուշները
Նա հավելել է, որ 3 մարդ, որոնց նմուշները գողացել են, ստիպված են եղել կրկնակի ստուգվել...
Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի վայրից, դագաղը փակ էր. Ալեն Սիմոնյան
Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները...
Ձև, ձև և կրկին ձև. փաստաբանը տուգանվել է ավտոմեքենայում դիմակ չկրելու համար
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան
Ես ուզում եմ, որ թվերի շուրջ աղմուկը մի քիչ դադարի, յուրաքանչյուր ազգ ունի իր…
Առանցքային տնտեսական ցուցանիշները կարող են աղավաղվել կորոնավիրուսի համավարակի արդյունքում. ԱՄՀ
«Առանց հուսալի տվյալների քաղաքական գործիչները չեն կարող գնահատել, թե որքան վնաս է համավարակը հասցնում մարդկանց եւ տնտեսությանը, եւ չեն կարող պատշաճ կերպով հետեւել վերականգնմանը....
Հունաստանը հունիսի 15-ից կթույլատրի 29 երկրներից զբոսաշրջիկների մուտքը երկիր
Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսրայել, Շվեյցարիա, Ճապոնիա, Մալթա, Բուլղարիա, Չինաստան, Խորվաթիա...
Ամենաշատ