News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրի բնակիչներին ուղղված նամակում նախազգուշացրել է կորոնավիրուսային ճգնաժամի վատթարացման մասին, հաղորդում է BBC News-ը։

Ջոնսոնը, որը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացվել, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կսահմանվեն ավելի խիստ միջոցներ համավարակի տարածումը կանխելու համար։

Բրիտանացիները նաեւ կստանան թերթիկներ երկրի իշխանությունների սահմանած կանոնների մանրամասն նկարագրությամբ եւ առողջության մասին տեղեկատվությամբ։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17 089 դեպք։ COVID-19-ի բարդությունների հետեւանքով մահացել է ավելի քան 1000 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ