News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի եւ ԱՄՆ իշխանությունները «կզղջան», եթե ձեռնարկեն ինչ-որ քայլեր Վենեսուելայի քաղաքական էլիտայի դեմ։ Շաբաթ այդ հայտարարությամբ է ներկայացել Բոլիվարյան Հանրապետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն Կարակասում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե դուք քայլեր ձեռնարկեք մեր երկրի որեւէ առաջնորդի դեմ, դուք կզղջաք այդ մասին ամբողջ կյանքում։ Ես ասում եմ դա Բոգոտայի եւ կոլումբիացի օլիգարխներին, ինչպես նաեւ ամերիկյան իմպերիալիզմին»,-հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։

Մադուրոն կոչ է արել Կոլումբիայի եւ ԱՄՆ իշխանություններին «դադարել թերագնահատել» Վենեսուելային։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները սահմանել էին 15 մլն դոլարի չափով պարգեւատրում տեղեկատվության համար, որը կհանգեցնի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի «ձերբակալությանը եւ /կամ մեղավոր ճանաչելուն», ինչպես նաեւ 10 մլն դոլարի չափով պարգեւատրում Բոլիվարյան Հանրապետության իշխանության մյուս ներկայացուցիչների մասին համանման տեղեկատվության դիմաց։ ԱՄՆ-ը նաեւ մեղադրել է Մադուրոյին եւ երկրի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներին թմրաահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար։

Վենեսուելայում իրավիճակը սրվել էր, երբ 2019 թվականի հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որը դրա նախօրեին նշանակվել էր խորհրդարանի խոսնակի պաշտոնում Բարձրագույն դատարանի կողմից, ինքնահռչակվել էր որպես նախագահի պաշտոնակատար։ Նա ճանաչվել էր որպես պետության ժամանակավոր ղեկավար ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Լիմայի Խմբի (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպության եւ ԵՄ երկրների մեծամասնության կողմից։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անվանել էր տեղի ունեցածը որպես հեղաշրջման փորձ եւ հայտարարել  ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նրան աջակցություն էին հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ