News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Հեսեն դաշնային հողի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերի դին է հայտնաբերվել շաբաթ՝ մարտի 28-ին փրկարար ծառայությունների աշխատակիցների կողմից Հոխայմ քաղաքի երկաթուղու վրա, հաղորդում է DW-ը։

Քննիչների վարկածով՝ Շեֆերն ինքնասպանություն է գործել։ Քաղաքական գործիչը 54 տարեկան էր։

Հեսենի վարչապետ Ֆոլքեր Բուֆյեն ցավակցել է զոհվածի ընտանիքին։ «Մենք բոլորս ցնցված ենք եւ դժվարությամբ ենք հավատում, որ Թոմաս Շեֆերը կյանքից հեռացել է այդքան անսպասելի կերպով»,-հայտարարել է Բուֆյեն։ Շեֆերը զբաղեցնում էր Հեսենի ֆինանսների նախարարի պաշտոնը 2010 թվականից։ Նա համարվում էր դաշնային հողի ներկայիս վարչապետ Բուֆյեի հնարավոր իրավահաջորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ