News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին մահացել է հանճարեղ ակադեմիական կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Դասականի մահվան մասին հայտնել են նրա հարազատները, հաղորդում է Զվուկի․Ռու-ն։

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 23-ին լեհական Դեմբիցե քաղաքում։ Կրակովում Պետական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է պոլիֆոնիայի եւ կոմպոզիցիայի պրոֆեսոր, այնուհետեւ դասավանդել այդ առարկաները Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, ընդ որում՝ սկսել է դեռեւս ուսանելու տարիներից ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակում։ 1966-68 թթ․ Պենդերեցկին դասավանդել է Էսենում (Գերմանիա)՝ Volkwang Hochschule für Musik-ում։

Միջազգային ասպարեզում Պենդերեցկիի առաջին հանրային ելույթը տեղի է ունեցել 1959 թվականին Վարշավայի աշնանային փառատոնի շրջանակում։

Պենդերեցկին միջազգային ճանաչում է ձեռք բերել 1960-ականներին, երբ կատարվել էր «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը։

1968-69 թթ․ Պենդերեցկին գրել է իր առաջին օպերան՝ «Լոուդունի սատանաները» Համբուրգի օպերայի պատվերով, որի պրեմիերան կայացել է 1969 թվականին։

Հետեւելով էկումենիզմի գաղափարներին՝ Պենդերեցկին հաճախ էր դիմում ուղղափառ ավանդույթներին՝ լինելով կաթոլիկ։ Հետաքրքրական է, որ կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ գրվել են պատվերով, ինչը բոլորովին չէր սահմանափակել նրա ստեղծագործական ազատությունները։

1972 թվականին նա նշանակվել էր Կրակովի երաժշտական ակադեմիայի ռեկտոր, իսկ այդ պաշտոնից հեռանալուց հետո շարունակում էր լինել պատվավոր պրոֆեսոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ