News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը անդրադարձել  է երկրում տիրող իրավիիճակին ֆեսյբուքյան «3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն» վերնագրված գրառմամբ:

Քանի կար՝ վիրուսը վտանգավոր չէր ու դրան պետք էր շան տեղ չդնել։ Հետո եկավ արտակարգ դրություն մտցնելու պահը, բայց անլրջությունը դեռ շարունակվում է։ «Հեռախոսային հանրահավաքները» փոխարինել են փողոցային կոկորդպատռոցիներին։ Բան չի փոխվել։ Ձևաթուղթն է ավելացել։

Կան մահեր։ Վարչապետն ասում է, որ կա վարակակիրների աճ, բայց իրավիճակը համարվում է կառավարելի։ Իշխանության որակը հաշվի առնելով՝ «իրավիճակը համարվում է կառավարելի» ձևակերպումը քմծիծաղ և միևնույն ժամանակ խուճապ է առաջացնում։

Առողջապահության նախարարը, որը պաշտոնի բերումով տրվել էր «կորոնավիրուսն ում շունն է» սկզբունքին, հիմա ցավակցական հեռագրեր է կարդում։ Նա քաղում է «թու, թու, թու»–ի հետևանքները։

Ու որպեսզի իրավիճակն, իրոք, կառավարելի դառնա ու նախարարը ցավակցողից վիճակագրի չվերածվի, լրջանալ է պետք։

Սարսափելին ոչ այդքան կորոնավիրուսն է, որքան բարդակիզմը, դիլետանտիզմը և պոպուլիզմը։ Վերջին երեք «իզմ»–երը կորոնավիրուսի հաղթարշավի ապահովման գլխավոր գործընկերներն են։

Հենց այսօր, հենց հիմա պետք է ներդնել բոլոր ջանքերը արագ թեստավորման հնարավորություն ստեղծելու համար։ Ավելի լավ է թեստերի վրա փող ծախսենք, քան դագաղների։

Հենց այսօր, հենց հիմա պետք է մշակել սխեմաներ, որպեսզի հնարավորինս լայն «աշխարհագրությամբ» կարանտին մտցվի վիրուսի էպիկենտրոններում ու դրանց կից շրջանակում։ Կոշտ կարանտին։ Քանի դեռ մահճակալների տեղերը բավականացնում են։

Հենց այսօր, հենց հիմա պետք է օդակայանում, Հայաստան մտնող բոլոր անցակետերում արագ թեստավորման համակարգի ներդրմանն ուղղված քայլեր իրականացնել։

Հենց այսօր, հենց հիմա պետք է դադարեցնել էժանագին փիառն ու լայնամասշտաբ քարոզ իրականացնել, որպեսզի շարքային բոլոր քաղաքացիները սոցիալական պատասխանատվություն ցուցաբերեն ու քամահրանքով չվերաբերվեն 21–րդ դարի այս ժանտախտին։

Եվ ամենակարևորը։ Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը՝ անկախ սև–սպիտակային պիտակավորումներից։ Մոռացե՛ք իշխանություն–ընդդիմություն կռիվը, մոռացե՛ք հեղափոխական հռետորաբանության մասին։ Աշխարհն ու մենք գլոբալ պատերազմի մեջ ենք անտեսանելի ու անճանաչելի թշնամու դեմ։

Անլրջությունը կյանքի գին է ունենալու։ Ո՞վ է այն վճարելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղնշանակության և բժշկական որոշ ապրանքների արտահանման նկատմամբ
Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը...
Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում
Արձանագրվել է մահվան 9 դեպք…
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 794-ի
Վրացի մասնագետներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման 11 դեպք…
Արարատի մարզպետի մոտ կորոնավիրուսի որեւէ ախտանիշ չկա. նա առայժմ չի թեստավորվի
Մարզպետն ու վարչապետը պահել են սոցիալական հեռավորությունը, կրել են բժշկական դիմակ…
Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Նիկոլ Փաշինյանին, իսկ այսօր մասնակցում է ԱԺ նիստին
Չեմ կարող ասել՝ ներկաներից ովքեր են կոնտակտավոր, բայց կարող եմ ասել՝ ովքեր ունեցել են շփում, բոլորը պահպանել են կանոնները…
Թուրքիայում վերջին 20 օրում ամեն օր նվազում են կորոնավիրուսի գրանցման դեպքերն ու մահերը
Արվել է 35 600 թեստ...
Ամենաշատ