News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անաջեյ Դուդան չի բացառել երկրի նախագահի հերթական ընտրությունների ժամկետի հետաձգումը նոր կորոնավիրուսի տարածման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրությունների օրը նշանակված է, եւ մեզնից որ մեկը չգիտի՝ ինչ կկատարվի իրականում մայիսի 10-ին»,-շաբաթ Լեհական հեռուստատեսության եթերում ասել է Դուդան։

«Եթե համաճարակը ավելի մեծ ուժով տարածվի եւ մենք շարունակենք պահպանել ներկայիս սահմանափակումները, որոնք գործում են ներկա պահին, ապա ես կարծում եմ, որ ընտրությունների ժամկետներն անհնար կլինի պահպանել»,-խոստովանել է նա։

Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլը պետք է կայանա մայիսի 10-ին։ Կորոնավիրուսի պատճառով ընտրարշավն արդեն մի քանի շաբաթ է փաստացի սառեցվել է։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ, ըստ հարցումների արդյունքների,  Լեհաստանի բնակիչների ավելի քան 70 տոկոսը համարում է, որ այդ պայմաններում անհրաժեշտ է հետաձգել ընտրությունները։

Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1717-ի, մահացել է 19 մարդ։ Վարակի տարածումը կանխելու համար Լեհաստանի իշխանությունները սահմանել են համաճարակի ռեժիմ, փակել սահմաններն օտարերկրացիների համար եւ հանրապետություն մուտք գործած բոլոր քաղաքացիներին տեղավորում են 14-օրյա կարանտինում։ Երկրում փակ են բոլոր կրթական, մշակութային եւ սպորտային հաստատությունները, ռեստորանները, առեւտրի կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների։ Հանրապետության բնակիչներին արգելվում է տնից դուրս գալ առանց խիստ անհրաժեշտության եւ տեղաշարժվել ավելի քան երկու հոգանոց խմբերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ