News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է մինչեւ 2020 թվականի ավարտը կիսով չափ կրճատել նախարարների աշխատավարձը, որոնք ստանում են «նվազագույնի» տասնապատիկը (47 հազար գրիվնա), հաղորդում է 112.ua-ն։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Համավարակի եւ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ Կառավարությունը հստակ ձեւակերպում է առաջնահերթությունները։ Մենք կաջակցենք մարդկանց ու բիզնեսին։ Միեւնույն ժամանակ թոփ-պաշտոնյաները պետք է հասկանան իրավիճակն ու «ամրապնդեն գոտիները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Շմիգալի խոսքով՝ բացառություն են կազմում աշխատակիցները, որոնք ներգրավված են Covid-19-ի դեմ պայքարում եւ ազգային անվտանգության ու պաշտպանության գործողություններում։

Հիշեցնենք, որ մարտի 29-ի դրությամբ Ուկրաինայում գրանցված է կորոնավիրուսային հիվանդության 418 լաբորատոր հաստատված դեպք։ Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 109 նոր դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ