News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որոշել է շրջանառության մեջ եմ դնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությաննների նախագիծ, որով հստակ սոցիալական երաշխիքներ կսահմանվեն համաճարակների իրավիճակներում բուժաշխատողներին եւ նրանց ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

«Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծում կռվող զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի ունենան

Վաղը օրենքի նախագիծ կդնեմ շրջանառության մեջ

Երկրագունդը պատերազմի մեջ է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Այս համաճարակը պատերազմ է՝ հայտարարված բոլոր պետություններին։

Բայց այս պատերազմը մի առանձնահատկություն ունի՝ այս պատերազմի առաջնագծում բժիշկներ են։ Առաջնագծի մեր զինվորները բուժծառայողներ են։

Բոլոր նրանք, ովքեր ամեն օր, երբեմն անհավասար կռիվ են տալիս մարդակեր ԿՈՎԻԴ 19-ի դեմ։

Լավ է, որ մենք ասում ենք՝ ապրես բժիշկ։ Բայց հեշթեգերով ու բժիշկներին շնորհակալություն հայտնելու չելենջներով մենք չենք լուծելու բուժաշխատողների սոցիալական երաշխիքների հարցը։

Այս պատերազմի առաջնագծում մարդու կյանքի համար կռիվ տվող բժիշկը հայրենիքի պաշտպանության համար կռիվ տվող նույն զինվորն է ու այդ բուժաշխատողն ու նրա ընտանիքը պիտի ունենան սոցիալական պաշտպանության նույն երաշխիքները, որը ունեն հայրենիքի պաշտպանության համար հաշմված, կամ, Աստված մի արասցե, զոհված զինծառայողները։

Այս պահին Հայաստանում 6 բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով։

Չեմ բացառում, որ նրանց թիվը մեծանալու է։

Վաղը ես շրջանառության մեջ եմ դնելու «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխությաննների նախագիծ, որով հստակ սոցիալական երաշխիքներ ենք սահմանելու համաճարակների եւ այլ «սահմանային-պատերազմական» իրավիճակներում բուժաշխատողներին եւ նրանց ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու մասին։

Սա այն նվազագույնն է, որ մենք պարզապես պարտավոր ենք անել»,- ասված է գրառման մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կավասակի սինդրոմով չորսամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
Երեք օր անց երեխայի մոտ ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն...
Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին
Bentley ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը…Լյուքս դասի ավտոմեքենաների բրիտանական արտադրողներ Bentley-ն, Aston Martin-ն ու McLaren-ը հայտարարել են շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին վերջին երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է CNN-ը: Այդ ընկերություններում աշխատատեղերի կրճատումը կապված է շքեղ ավտոմեքենաների վաճառքի վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցության հետ: Bentley ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը: Bentley-ն նաեւ դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունումը, հեռացրել իր կապալառուներին եւ սառեցրել աշխատակիցների աշխատավարձը: Aston Martin ընկերությունը հայտնել է 500 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին վաճառքի անկման պատճառով: Ընկերությունը նաեւ պատրաստվում է փոխել իր գործադիր տնօրենին՝ այդ պաշտոնում ընդունելով Mercedes-ից Թոբիաս Մոերսին: McLaren-ը, որը Ֆորմուլա-1 թիմի սեփականատերն է, հայտնել է 1 200 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի ավելի քան մեկ քառորդ մասը: Համաձայն ընկերության հայտարարության՝ դրա պատճառը մրցավազքի չեղարկումն է, գործարանների եւ ցուցասրահների փակումն ամբողջ աշխարհում:
Covid-19 վարակը Վանաձորում աննախադեպ աճ է գրանցում. Արմեն Եղիազարյան
Պետք է միասին կանխենք Վանաձորում համավարակի բռնկման․․․
ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Իոնինը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Գոտեպնդվեք, բան չմնաց. Հայկ Մանասյանը՝ ՀՀ–ում կորոնավիրուսի տարածման մասին
Հայաստանում թեև կա 3 միլիոն մարդ, բայց ընդամենը կես միլիոնն է, որ աշխատում է, ու ակտիվ շփումների մեջ մտնում…
Այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել. Գագիկ Ծառուկյան
Իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորեր, թե դեղորայքի համար, թե դիմակների համարար արտադրվեր, ներկրվեր մեր մոտից, մաքսատներում հրաման տրվեր, որ ոչ մի հատիկ դուրս չգա…
Ամենաշատ