News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրառման վերաբերյալ, որտեղ նա ասում է, որ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործադրում  ընտրողների վրա։  

«Ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահի թեկանածու Վիտալի Բալասանյանի ս. թ. մարտի 29-ի ֆեյսբուքյան գրառման, որում նշվում է, թե բանակի հրամանատարությունը խոչընդոտել է իր նախընտրական քարոզչության իրականացմանը բանակի ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններից մեկում (Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեռ մարտի 5-ին հանդես է եկել հրապարակավ  հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելուց:

Ավելին՝ բանակի հրամանատարի մի շարք որոշումներով և կարգադրություններով արգելվել է զինծառայողներին, նամանավանդ ծառայություն կրելու ընթացքում, մասնակիցը լինել այս կամ այն թեկնածուի օգտին տարվող նախընտրական գործընթացներին: Ուզում ենք հատուկ շեշտել, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, խախտելով զինծառայողների շրջանում օրենքով սահմանված կարգով քարոզչություն իրականացնելու պահանջները, մոտեցել է ծառայողական պարտականությունների կատարման վայրում գտնվող պայմանագրային զինծառայողներին, բաժանել է քարոզչական բուկլետներ՝ միաժամանակ իրականացնելով նախընտրական քարոզչություն, ինչը վերոնշյալ անձնակազմին շեղել է իրենց ծառայողական պարտականությունները անթերի կատարելուց:

Ելնելով կատարվածից, ինչպես նաև բանակում նոր տեսակի կրոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ ՊԲ հրամանատարի հրամանի պահանջները չկատարելու համար (քաղաքացիական անձանց հետ զինծառայողների շփումները բացառելը, ինչպես զորամասում, այնպես էլ զորամասին մերձակա տարածքներում) Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակը ապաղաքականացված կառույց է, զերծ՝ որևէ քաղաքական կողմնորոշումից և, իչնչպես միշտ,  այսուհետ ևս պատվով կատարելու է իր հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել Հայրենիքի սահմանների պաշտպանությունը  արտաքին թշնամուց:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին զինվորականության մասնակցությանը, ապա յուրաքանչյուր զինծառայող ազատ է իր ընտրության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ