News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել մարտի 30-ի չվերթների վերաբերյալ։


«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝
Ս․թ․ մարտի 30-ին
• «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի
BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը,
• «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի
AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը ,
• «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի
SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,
• «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի
KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը,
Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։
Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- ասված է հայտարարությունում։

 

 

Տպել
Ամենաշատ