News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Huawei ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իր սմարթֆոնների համար EMUI 10.1 թարմացված թաղանթի թողարկման մասին, որը ստացել է բազմաթիվ օգտական նորամուծություններ։ Թարմացումը կստանան Huawei Mate 30, Mate X, P30 եւ ավելի քան 30 այլ մոդելների սմարթֆոններ, գրում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն։

Եւ այսպես, ի՞նչ ունակություններ ունի EMUI-ն։ Ահա հիմնական նորամուծությունները․

- անիմացիան դանդաղում է նախքան դադարելը։ Այդ մոդելը մշակված է՝ հաշվի առնելով մարդկային ընկալման առանձնահատկությունները։

- կողմնային պանելը առաջ է քաշվում «մատը ցանկացած ծայրից կենտրոնում հպելու» ժեստի միջոցով։ Բազմապակի ռեժիմը գործադրելու համար կողմնային պանելից հավելվածները հնարավոր կլինի տեղափոխել էկրանի վրա, պատկերները, տեքստերն ու ֆայլերը հնարավոր կլինի տանել մեկ հավելվածից դեպի մյուսը։ Լողացող պատուհանը թույլ է տալիս օգտագործել հավելվածը՝ չբացելով այն լիարժեք էկրանով։

- մի քանի սարք կառավարելու պանելը թույլ է տալիս տեսնել բոլոր հասանելի գաջեթները դրանց միանալու համար։ Այն օգտագործվում է սարքավորումները միացնելու կամ անջատելու համար, ինչպես նաեւ խորհուրդ է տալիս այս կամ այն խնդրի համար հարմար սարքերը, օրինակ, եթե օգտատերն անջատել է երաժշտությունը, այն խորհուրդ է տալիս տեղափոխել ձայնը դեպի խելացի սյունակը։

-Huawei MeeTime-ը հավելված է տեսազանգերի համար Huawei սմարթֆոնների միջեւ, որոնք ապահովում են FullHD կարգավորումը։ Դրանում ներկառուցված են բյութիֆիկացման եւ պայծառության մեխանիզմները, ինչպես նաեւ անկայուն ազդանշանի դեպքում սահուն տեսակապի ապահովման համակարգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ