News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանի կարծիքով  բանավեճի ձեւաչափն ու կանոները չեն  համապատասխանում ստանդարտներին: Այս մասին այսօր` մարտի 29-ին, ասաց նա նախագահի 12 թեկնածուների մասնակցությամբ ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ:

«Այն, որ այս բանավեճի ձեւաչափն ու կանոները չեն  համապատասխանում ստանդարտներին, այնպես էլ էությանս չի համապատասխանում մրցակցել որոշ թեկնածուների հետ, քանի որ չեմ կարող ինձ մրցակից համարել նրանց հետ, ովքեր ծառայել են իշխող կլանին, անսկզբունքային են, խորտակել են մեր երեխաների ապագան, հանուն փողի ու իշխանության պղտորել են իրենց կենսագրությունը: Նման որակներով թեկնածուն ինձ համար մրցակից համարվել չի կարող»,- ասաց նա:

Թեկնածուներից Վահան Բադասյանը առողջություն մաղթեց Արցախի ժողովրդին կորոնավիրուսի տարածման ժամանակներում։

Վիտալի Բալասանյանն էլ նշեց, որ կարեւոր է նման ձեւաչափով հանդիպումը, երբ թեկնածուները հնարավորություն կունենան միմյանց հարցեր ուղղել եւ ընտրողներն էլ կկարողանան եզրակացություն անել` վերականգնելու արդարությունը եւ ունենալու անվտանգ Արցախ:

Թեկնածուներից Ռուսլան Իսրայելյանը իր խոսքում անդրադարձավ նրան, որ ինքը կոչ էր արել բոլոր թեկնածուներին համատեղ հայտարարությամբ հանդես գալ` դիմելով նախագահին հայտարարելու արտակարգ դրություն եւ  հետաձգելու  ընտրությունները:

«Իմ կոչին արձագանքել են 5 թենածուներ, այն դեպքում, երբ այստեղ ներկա թեկնածուներից կան այնպիսիները, որոնք առանձին հանդես են եկել նման կոչով»,- ասաց նա:

Թեկնածուներից Հայկ Խանումյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է երկրում արմատախիլ անել կոռուպցիան:

«Մեր երկրում տեղի է ունեցել կոռուպցիայի ամենադաժան տեսակը, երբ իշխանությունը եւ բիզնեսը միաձուլվել են: Այս դեպքում բիզնեսով զբաղվելու հնարավորություն է ունենում միայն բարձրաստիճան պաշտոնյան եւ նրա շրջապատը: Մենք ուզում ենք ստեղծել մի այնպիսի երկիր, որտեղ բիզնեսով զբաղվելու հնարավորություն կունենան ոչ միայն Արայիկ Հարությունյանը եւ Բակո Սահակյանը եւ նրանց նեղ շրջապատը, այլ համատարած»,-ասաց նա:

Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Չնայած Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին հետաձգել ընտրություները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա քաղաքական առեւտուր չէ․ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար
Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ...
«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում
Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից...
«Հրապարակ». Բոլորը խռովել են . Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը չեն կանչել նաեւ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին
Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո խրախճանքին մասնակցած բոլոր արցախցի հյուրերին պլանավորում են թեստավորել...
«Հրապարակ». «Նեղ» կազմով ինաուգուրացիա՝ Արցախում. Ովքե՞ր են ներկա լինելու Հայաստանից
Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են...
«Հրապարակ». Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները պաշտոններ կստանան. Լյովա Մնացականյանն ուղիներ է որոնում, որ մնա
Բայց նրան փոխարինողի անունն են արդեն քննարկում՝ նրա տեղակալ Աշոտ Հակոբջանյանի...
«Փաստ». Արդյո՞ք Սամվել Բաբայանը պաշտոն կստանա
Մինչ այդ ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում հնարավոր փոփոխությունների թեման՝ շրջանառելով նաեւ...
Ամենաշատ