News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը թեկնածուներից Արայիկ Հարությունյանին մեղադրեց հանրությանը խաբելու համար: Մարտի 29-ին տեղի ունեցած բանավեճի ժամանակ նա հարց ուղղեց Հարությունյանին:

«Վերջերս պարոն Հարությունյանը իր հարցազրույցում նշել է, որ  պետական աջակցություն չի տրամադրվել հէկեր կառուցելու համար: Խնդրեմ, Արցախի ներդրումային հիմնադրամի տեղեկանքն առ այն, որ միլիոնավոր դրամների փոխառություններ հատկացվել են հէկ-եր կառուցելու համար եւ միլիարդավոր դրամների վարկեր են սուբսիդավորվել հէկ-եր կառուցելու համար, ինչո՞ւ եք խաբում հանրությանը»,- հարցրեց նա:

Արայիկ Հարությունյանը արձագանքեց՝ ասելով, որ ինքը չի խաբել հանրությանը:

«Հէկ-եր կառուցելու համար այսօր պորտֆելում Կառավարության կողմից սուբսիդավորվող մի լումա չկա: Հէկ-եր կառուցող մեր ընկերություններին տրամադրվել է ժամանակավորապես աջակցության ծրագրի շրջանակներում շինարարություն իրականացնելու  համար, այսինքն` դա չի եղել երկարաժամկետ: Ի դեպ, նշեմ, այդ նույն հէկ-երի շինարարության  ընթացքում կառավարությունը ստացել է բավականին մեծ հարկային մուտքեր, այսինքն` ցանկացած հէկ-ի շինարարության ընթացքում մենք ստանում ենք հարկեր եւ դրանք ավելի շատ են եղել, քան աջակցության չափը»,-ասաց նա:

Խանումյանն էլ քննադատեց, թե ինչու են պետական միջոցներն ուղղվում մի ոլորտի, որը գերշահութաբեր է, եւ որը միշտ ներդրումներ ունենում է:
Թեկնածուներից Վիտալի Բալասյանի հարցին՝ թե ինչ աշխատանք է կատարել Հարությունյանը քաղպաշտպանության շտաբի պետ եղած տարիներին, վերջինը պատասխանեց. «Վերջին 10 տարիների ընթացքում մեր քայլերից մեկը եղել է, որ բոլոր նոր կառուցված շենքերի  մեջ մեկ երկուսը կարող է լինի, որ առանց թաքստոց է եղել։ Մյուս ամենակարեւորը պարենային  անվտանգությամբ եւ ընդհանուր առմամբ, թիկունքի մատակարարման աշխատանքներով էինք զբաղված»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ