News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ Դատի գրասենյակները համապատասխան քայլեր են ձեռնարկելու վերջերս ԱՄՆ-ի դադարեցրած՝ Արցախին տրվող ֆինանսական աջակցությունը վերականգնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ ասաց ՀՅԴ–ական թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով Արայիկ Հարությունյանի հարցին՝ արդյոք Հայ Դատի գրասենյակները քայլեր ձեռնարկում են աջակցության վերականգնման համար։

«Այդ ուղղությամբ բավական աշխատանքներ տարվում է։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ նախորդ տարիներին այդ մեկուկես միլիոն դոլարի ծրագրի իրագործման մեջ հստակ դերակատարություն են ունեցել մեր Հայ Դատի գրասենյակները։ Անշուշտ, այստեղ կան նաեւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ, Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններ, բայց, մյուս կողմից, սա որոշակիորեն կարծես թե հայկական կողմին ուղղված մեսիջ էր։ Որովհետև խորքում աշխարհաքաղաքական այդ գործընթացների հետեւանք էր այդ ամենը։ Այդուհանդերձ, Հայ Դատի գրասենյակները վճռականությամբ են լցված ապագայում համապատասխան քայլեր ձեռնարկելու եւ աջակցությունն ապահովելու»,- ասաց նա։

Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Չնայած Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին հետաձգել ընտրություները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել:

Տպել
Ամենաշատ