News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
482.24
EUR
525.21
RUB
6.71
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն երախտագիտություն է հայտնել ցուցաբերված օգնության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Նյու Յորքի բնակիչները աղետի են բախվել՝ այնպիսի, որին նախկինում չեն եղել բախվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Երկրի նախագահը շնորհակալություն է հայտնել թեստավորման լաբորատորիային աշխատակիցներին՝ նշելով նրանց աշխատանքի բարձր տեմպերն ու արդյունավետությունը:

Թրամփը բարձր է գնահատել համաճարակի դեմ պայքարում զինվորականների դերը:

Անցնելով կոնկրետ հացերին՝ Թրամփը, մասնավորապես, անդրադարձել է պաշտպանիչ դիմակների ստերիլացմանը:

Նա նաեւ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն ընթանում է արագ տեմպերով:

Նա հայտնել է կիրակի մատակարարման համակարգի ղեկավարների հետ իր ունեցած զրույցի մասին:

Դաշնային կառավարությունը շարունակում է իր ամբողջ ռեսուրսը մոբիլիզացնել համաճարակի դեմ պայքարի համար, շեշտել է Թրամփը: Այս կապակցությամբ նա հիշատակել է իրավիճակի կարգավորման գործում մի շարք ընկերությունների դերի մասին:

ԱՄՆ նախագահը կրկին մատնացույց է արել իր աշխատակազմի հրապարակած հանձնարարականներին եւ հատկապես «սոցիալական հեռավորության» պահպանմանը հետեւելու անհրաժեշտությունը:

Թրամփը հայտարարել է, որ բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ հաջողվել է զգալիորեն նվազեցնել վարակվածների եւ մահվան դեպքերի թիվը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ «սոցիալական հեռավորության» պահպանման հանձնարարականների գործողության ժամկետը երկարաձգվելու է մինչեւ ապրիլի 30:

Ճեպազրույցի ժամանակ ելույթ ունեցած Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հանդես է եկել այս որոշման աջակցությամբ:

Անդրադառնալով ավելի վաղ իր հայտնած դիտարկմանն այն մասին, որ համաճարակի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ԱՄՆ-ում կարող է կազմել 100 հազար մարդ՝ Ֆաուչին պարզաբանել է, որ խոսքը տեսական մոդելի մասին էր, որն արտացոլում էր այդպիսի հնարավորությունը: Նա շեշտել է իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար բոլոր միջացառումներն ընդունելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ինչպես իրեն տեղեկացրել են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեին, ապա մահվան դեպքերի թիվը կմոտենար 2,2 մլն-ի:

Անդրադառնալով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվին՝ Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում թեստավորումն անցկացվում է ավելի մեծ մասշտաբներով, քան աշխարհում որեւիցե տեղ:

Թրամփը համոզմունք է հայտնել, որ վերապրած ճգնաժամը վերջնարդյունքում ամերիկացիներին ավելի ուժեղ կդարձնի:

Ի պատասխան հանրային կարծիքի հարցումներում նախագահի աշխատանքին հավանություն տալու վարկանիշի մասին հարցին՝ Թրամփը նշել է իր վարչակազմի ձեռքբերումները, մասնավորապես տնտեսության ոլորտում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ամերիկացիները 3 շաբաթվա ընթացքում վճարումներ կստանան՝ կապված համաճարակով պայմանավորված տնտեսական օգնության փաթեթի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիացիներին խորհուրդ են տվել հրաժարվել արտերկրում հանգստից
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի երկրի ներսում քաղաքացիների ուղեւորությունների կանոնները մեղմելու հնարավորությունը․․․
Ճապոնիան պատրաստվում է վերադարձնել զբոսաշրջիկներին՝ փոխհատուցելով ուղեգրերի արժեքը
Այդկերպ Ճապոնիան պատրաստվում է հետեւել մյուս երկրների օրինակին, որոնք ձգտում են այս ամառ խթանել զբոսաշրջությունը, որը բավականին տուժել է պանդեմիայի պատճառով․․․
Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ
Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր խորհրդականին՝ ի պատասխան մի շարք խորհրդարանականների պահանջի Քամինգսին աշխատանքից հեռացնելու մասին սահմանափակումները խախտելու կապակցությամբ․․․
Ավստրիայի նախագահը խախտել է կարանտինը՝ մինչեւ ուշ երեկո ռեստորանում գտնվելով
Նրա խոսքով՝ ինքը «տարվել է խոսակցությամբ եւ չի նկատել, թե ինչպես է անցել ժամանակը»․․․
Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով
Մեկ ամիս առաջ հանքում, ինչպես նաեւ երկրում ամենուր, վերականգնվել է գործունեությունը սահմանափակումները չեղարկելուց հետո, որոնք սահմանվել էին պանդեմիայի կապակցությամբ․․․
Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվով 6-րդն է աշխարհում
Այս ցուցանիշը Հայաստանի դեպքում 126 է․․․