News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Չինաստանում ներկայացվել է առանց դյուրաթեք էկրանի եւ գործարանային լրակազմով գաջեթների համար ամենաբարձր գին ունեցող սմարթֆոնը: Իր նորույթի նախնական վաճառքի մեկնարկի մասին հայտարարել է լյուքսային սարքերի տեղական ապրանքանիշ 8848-ը:

8848 Titanium M6 5G-ն,- այսպես է կոչվում սարքը,- աշխատում է նորագույն Qualcomm, Snapdragon 865 պրոցեսորով: Սմարթֆոնը նաեւ ունի LPDDR5 արագ օպերատիվ հիշողությունն եւ ներկառուվցած UFS 3.0 կուտակիչ: Թոփային լրակազմերում դրանց ծավալը հասնում է համապատասխանաբար՝ 12 եւ 1024 ԳԲ-ի, իսկ մարտկոցի հայտարարված տարողությունը, որն անլար լիցքավորում է պահպանում, հասնում է 4380 մԱ/ժ-ի, փոխանցում է «Վեստին»:

Նորույթի հիմնական էկրանը ժամանակակից չափանիշներով փոքր է՝ անկյունագծով ընդամենը 6 դյույմ: Փոխարենը այն լրացնում է հետին պանելին օժանդակ կլոր դիսփլեյը՝ 1,19 դյույմ տրամագծով: Դրա շուրջ տեղադրված են լուսարձակն ու 3 խցիկների օբյեկտիվները, որոնցից գլխավորն ունի 100 ՄՊ թույլատրելիություն եւ տեսանկարհանումն ապահովում է 4K ռեժիմում:

Ի դեպ, Titanium M6 5G-ն հազիվ թե գնեն բնութագրերի պատճառով, քանի որ դրան չզիջող սարք կարելի է ձեռք բերել 2 անգամ էժան գնով: Այստեղ գլխավորը նյութերն են եւ «թանկ-հարուստ» ոճով դիզայնը: Սարքը հասանելի կլինի ընդամենը 11 տարբերակով, հայտնում է Gizchina-ն, որոնցից մաենամատչելին (12990 յուան կամ 1800 դոլար) ձեւավորման մեջ համակցում է «պարզապես» տիտանային համաձուլվածք եւ «պարզապես» կաշի:

Նրանց համար, ովքեր պատրաստ չեն սմարթֆոնի դիմաց այդքան քիչ վճարել, կա թոփային տարբերակ՝ կոկորդիլոսի կաշվից, «երկնագույն տիեզերական կապույտ», ոսկեզօծված տիտանի համաձուլվածքով եւ դրվագազարդված սինթետիկ ռուբիններով եւ բնական դեղին շափյուղաներով: Այն արժե 4200 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Twitter-ը ջնջել է Թրամփի նախընտրական քարոզարշավի թվիթը
Տեսանյութով կիսվել են Թրամփն ու նրա որդին՝ Դոնալդ Թրամփ-կտրսերը...
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
Ուշադրության արժանի այլ սմարթֆոններն են՝ Samsung Galaxy M31, Xiaomi Redmi Note 9 Pro, Xiaomi Mi Note 10 Pro, OPPO A9 2020, Vivo V17, Realme C3 եւ CUBOT P40...
Փորձագետը՝ սմարթֆոնը գաղտնալսելու հնարքների մասին
Սմարթֆոնը գաղտնալսելու մի քանի նշաններ կան, տարածվածներից մեկն է, երբ գաջեթի մեջ առկա է կողմնակի հավելված, որը տերն ինքը չի տեղադրել…
Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել
Այս քայլը ընկերության ջանքերի մի մասն է՝ կանխելու 2020-ի ԱՄՆ ընտրություններում արտաքին միջամտությունը․․․
AppStore-ը կեղծ VPN հավելված է հայտնաբերել
«Օգտատերերից անհեթեթ գումարներ են գանձվում գործառույթների շաբաթական, ամսական կամ տարեկան բաժանորդագրության համար, որոնք պետք է շատ ավելի էժան լինեն...
Apple-ն արգելափակում է ԱՄՆ-ում անկարգությունների ընթացքում գողացված սմարթֆոնները
Ընկերությունը գողացված սմարթֆոններին նախազգուշացում է ուղարկում սարքը խանութը վերադարձնելու խնդրանքով եւ հասցեով...