News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով վարակված 482 հաստատված դեպքից 58-ը վերջին մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն են: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ  շփման վայրերում, այսինքն շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է. «31 հոգին, որոնց մեջ կա նաեւ բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եւ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»:

Նախարարը հավելեց, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր եւ մեկ ծայրահեղ ծանր պացիենտ. «Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինկուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, եւ ինքնուրույն կշնչի:

Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ կորոնավիրուսից մահվան երկու դեպքերին՝ նշելով. «Երկու պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է էլի սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից եւ ինսուլտից առաջացած հետեւանքներ: Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետեւ շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ն այժմ թույլ է տալիս օգտատերերին Wallet-ում ավելացնել COVID-19-ի դեմ պատվաստումների տվյալները
Ինչպես հայտնում է USA Today-ը, այս ֆունկցիան գործարկվել է iOS 15.1-ում․․․
Եվրոպական երկրներից մեկում գողացել են COVID անցագրերը
Հարձակվողները դա արել են՝ կեղծ COVID անցագրեր պատրաստելու համար...
Նախարարը՝ դպրոցներում առկա պարապմունքների պահպանման մասին. Ամեն ինչ կախված կլինի COVID-ի կետ կապված իրավիճակից
Որոշում է կայացվել մինչեւ նոյեմբերի 15-ը բուհերում առկա դասեր չանցկացնել․․․
Առողջապահության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել քովիդից մահացության պատճառների ուսումնասիրության համար
Նա հիշեցրեց նաեւ, որ տվյալների «Armed» էլեկտրոնային բազան ստեղծվել է անցյալ տարի, եւ որ որին հիվանդանոցները փուլ առ փուլ միացվել են դրան...
Գերմանիայի խորհրդարանը չի երկարաձգի «համաճարակային իրավիճակը ազգային մասշտաբով»
Ըստ նրանց՝ իրավիճակն արմատապես փոխվել է՝ կապված այն բանի հետ, որ բնակչության մոտ երկու երրորդը պատվաստվել է վիրուսի դեմ։ «Այլեւս դպրոցների․․․
Ինչո՞ւ են մարդիկ հավատում Covid-ի շուրջ դավադրության տեսություններին. կարո՞ղ է արդյոք բանահյուսությունը պատասխան տալ
Կախարդության մասին դանիական բանահյուսությունը որպես մոդել օգտագործելով՝ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի եւ Բերքլիի հետազոտողները արհեստական ինտելեկտի գործիքի օգնությամբ վերլուծել են․․․
Ամենաշատ