News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում առաջիկա շաբաթը (մարտի 30-ից ապրիլի 3-ը) հայտարարված է ոչ աշխատանքային։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի բանկը նախապես հաստատել է ԱՄՆ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մարտի 28-ից մինչեւ ապրիլի 6-ը՝ համապատասխանաբար սահմանելով 77.73 ռուբլի եւ 85.74 ռուբլի։ Հայաստանի բազմաթիվ ընտանիքներում, որոնք ստանում են դրամական փոխանցումներ Ռուսաստանից, հատուկ հետաքրքրություն է ներկայացնում դոլարի փոխարժեքը։ Իսկ հենց այդ առումով իրավիճակը հուսադրող չէ, քանի որ կապված է նավթի գների հետ։

Ներքոնշյալ գրաֆիկում ներկայացված է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի կախյալությունը նավթի համաշխարհային գներից։ Տվյալները վերաբերում են հունվարի 1-ից մինչեւ մարտի 27-ն ընկած ժամանակահատվածին։ Նշենք, որ նավթի գներից ռուսական ռուբլու կորելյացիաների ցուցանիշը գրեթե հավասար է 1-ի՝ «մինուս» նշանով։

Նավթի համաշխարհային շուկայում անկանխատեսելիությունը համալրվել է նոր գործոնով՝ COVID-19 կորոնավիրուսի համավարակով։ Վարակն արդեն լուրջ վնաս է հասցրել Չինաստանի տնտեսությանը (որտեղից եւ տարածվել է հիվանդությունը), եւ շարունակում է աղետալի ազդեցություն թողնել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի զարգացած երկրներում։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարության հայտարարության՝ համաշխարհային տնտեսությունն անկում է ապրում։ Ընդ որում՝ հետեւանքներն ավելի բացասական կլինեն, քան 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին։

Հայաստանում ներքին խնդիրներին գումարվում են արտաքին խնդիրները, տնտեսական գործոնները։ Վերջինների լայն սպեկտրից նշենք միայն մեկը՝ կապված դրամական օգնության հետ, որը Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ ստանում են Ռուսաստանից։

Օրերս Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է մեր երկրում ընթացիկ տարվա հունվարի կտրվածքով ֆիզիկական անձանց արտաքին դրամական փոխանցումների մասին տվյալները։ Ըստ այդ տեղեկատվության՝ հաշվետու ամսում Ռուսաստանից ուղարկված փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 53,1 մլն դոլար։ Ընդ որում՝ ի տարբերություն անցած տարվա հունվարի՝ աճը հասել է 2,4 մլն դոլարի կամ ավելացել է 4,6 տոկոսով։ Սակայն պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այդ աճը պայմանավորված էր միայն մեկ գործոնով՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդմամբ։

Որպես ապացույց՝ փոխարինենք նշված «դոլարային» ցուցանիշները ռուսական ռուբլով։ Այդ դեպքում ստացվում է, որ փոխանցումների նախնական գումարն անգամ կրճատվել է՝ անցած տարվա հունվարի դրությամբ 3,41 մլրդ ռուբլուց մինչեւ 3,28 ռուբլու ընթացիկ տարվա հունվարի դրությամբ։ Այսինքն՝ եղել է շուրջ 4 տոկոսի անկում։ Սակայն մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել է 8.2 տոկոսով, ինչը եւ նպաստել է դոլարով փոխանցումների աճին։

Ներկայումս իրավիճակն ամբողջովին փոխվել է։ Ի տարբերություն հունվարին միջին փոխարժեքի՝ մարտի 28-ին Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ամրապնդվել է շուրջ 16 տոկոսով։ Դա նշանակում է դրամական փոխանցումներում նոր անկում։ Հայաստանում ԱՄՆ դոլարի ամրապնդումը (վերջին երեք ամսում առնվազն 4 տոկոսով) միայն մասնակի է փոխհատուցում այդ վնասը։ Այդպիսի կորուստներ կկրեն նաեւ ռուսական ռուբլով փոխանցումների հասցեատերերը։ Չէ որ Հայաստանում ռուսական ռուբլու փոխարժեքը մարտին նվազել է ավելի քան 14 տոկոսով՝ ի տարբերություն հունվարի ցուցանիշների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ