News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Տպավորություն է, որ մենք ունքը շտկելու փոխարեն հիմա կարող է աչքը հանենք: Այս մասին ԱԺ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով, պետությունն իհարկե քաղաքացիների առողջության երաշխավորն է, բայց պետությունը նաեւ ազատությունների եւ ժողովրդավարության երաշխավորն է:

«Այստեղ ԱԺ-ն պետք է չափազանց աչալուրջ լինի:  Նախագծով ռաջարկվող կարգավորումները նախատեսում են բարձր աստիճանի միջամտություն մարդու իրավունքներին, ուստի դրանք պետք է առավելագույն հստակություն ունենան: Կառավարության բացարձակ հայեցաղության վրա թողնել այս հարցը, անընդունելի է: Օրենքը առնվազն պետք է սահմանի իրավասու մարմինների շրջանակը, իսկ կառավարությունը յուրաքանչյուր դեպքում՝ որոշի պատասխանատուներին: Սա է ձեր առաջարկը: Բացի դրանից պարզ չէ, թե ինչ է նշանակում «կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին եւ անձանց» ձեւակերպումը: «Անձանց» բառը պետք է փոխարինվի պաշտոնատար անձանց բառերով կամ հանվի առհասարակ:

Ես համաձյն եմ պարոն տարոն Սիմոնյանի վկայաբերած միջազգային իրավակարգավորումների վերաբերյալ այն անհայտ օրինակներին, որոնց դուք անդրադարձաք, բայց դրանք, ըստ էության, բացակայում են առհասարակ»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, նախագծում բաց է նաեւ որոշումների վերանայումների մեխանիզմի հարցը, այդ թվում կապված դատական պաշտպանության իրավունքի հետ: «Օրինակ, եթե անձը գտնում է, որ իր նկատմամբ մեկուսանալու պահանջը ապօրինի է, ինչպե՞ս է բողոքարկելու: Քանի որ խոսքն ազատությունից զրկված լինելու կարգավիճակի մասին է, ուստի նաեւ պետք է ազատ արձակման եւ վիճարկման անհրաժեշտ կանոնները գործեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ